20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68975 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Քանի դեռ ՀՀ-ում կա հրայրթովմասյանական ՍԴ, մենք պետք է մոռանանք արդարադատության ամբողջ համակարգում բարեփոխումների մասին. Խաչատրյան
Հարցազրույցներ

Քանի դեռ ՀՀ-ում կա հրայրթովմասյանական ՍԴ, մենք պետք է մոռանանք արդարադատության ամբողջ համակարգում բարեփոխումների մասին. Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։

-Պրն․ Խաչատրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամը կլուծվի ոչ թե սահմանադրական հանրաքվեի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, այլ խնդիրը կկարգավորի ԱԺ-ն։ Ի՞նչ ճանապարհով, հաշվի առնելով, որ  մեկ անգամ խորհրդարանը գնաց այդ ճանապարհով, սակայն  գործընթացը վերջնակետին չհասավ։

-Ի զկբանե շատ տրամաբանական կլիներ, որ ՍԴ խնդիրը կարգավորվեր խորհրդանի միջոցով։ Կար լուծման մի տարբերակ, որին կողմ էր նաև ՀԱԿ-ը․ արձանագրված է, որ  ՍԴ-ում այս պահին առկան են 7 անդամ, որոնք չեն կարող գտնվել ՍԴ-ում, չեն կարող սահմանադրական արդարատադություն իրականացնել և, ըստ էության,դատավորների 7 տեղը թափուր է, ապա ԱԺ-ն պետք է որոշում ընդուներ և դիմեր սահմանադրական 3 մարմիններին, այսինքն՝ ՍԴ դատավոր առաջադրող 3 մարմիններին։ Այս պահին էլ համարում եմ, որ ամենաօրինական ու տրամաբանական ճանապարհն է սա։ Եթե ԱԺ որոշի գնալ այլ լուծմամաբ, որն, ի վերջո, այս ճգնաժամը կհաղթահարի, ապա  էլի խնդիր չկա, քանի որ հանրաքվեի տանել այս համավարակի պայմաններում, կարծում եմ, որ արկածախնդրություն կլինի։ Լավ է, որ իշխանություններն արդեն 1-2 ակնարկով հասկացրել  են, որ հանարքվե չի լինելու ու հարցը լուծվելու  է խորհրդարանում։ Իսկ խորհրդարանում Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ խնդիրը կարգավորելու  ելքը կա, քանի որ ԱԺ-ն որոշում է կայացրել հանարքվե նշանակելու մասին, սակայն, համաձայն Սահմանադրության 208 հոդվածի՝  արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, և ԱԺ-ն կարող է իր որոշումը հետ կանչել ու  օրակարգ մտցնել 213 հոդվածի փոփոխության հարցը։ Իհարկե, սա օրինակ եմ բերում, քանի որ դեռևս հստակ չէ, թե խորհրդարանը կոնկրետ որ ճանապարհով է գնալու։

-ԱԺ֊ն սահմանադրական փոփոխություններ անելու համար պետք է ստանա ՍԴ համաձայնությունը, ինչպե՞ս է խնդիրը կարգավորվելու՝ հաշվի առնելով ՍԴ ներկայիս դիրքավորումը։

-Այդ դրույթն անտրամաբանական է, այն չի կարող լինել Սահմանադրության մեջ, առավելագույը կարող էր լինել, որ ՍԴ եզրակացությունը տրվի Սահմանադրության անփոփոխոխ հոդվածների հետ, կարող էր պահանջվել եզարակցություն մարդու իրավունքների գլխի հետ կպաված։ Սակայն տեսեք, թե այս դրույթի տրամաբանությունը որտեղ է մեռնում․ առաջարկում եմ Սահմանադրության մի դրույթը փոխարինել այլով, օրինակ՝ նախագահի լիազորություններ ավելացնել, բայց այս ավելացումն արդեն հակասում է  գործող Սահմանադրության հետ, բնականաբար, ՍԴ-ն պետք է եզրակացության տա, որ հակասում է  գորոծղ դրությին։ Սահմանադրության մեջ ամրագրել, որ Սահմանադրության այս կամ այն դրույթի փոփոխության համար ՍԴ-ն պետք է եզրակացություն տա, բայց այս ճանապարհով Հրայր Թովմասյանը ոչ թե Սահմանադրություն է գրել, այլ նոր Աստվածաշունչ է փորձել մոգոնել, որն ամփոփոխ է։ Մի լավ անեկդոտ կա, որ երախան հարցնում  է՝ պապ, կարող եմ հեռուստացույց նայել, հայրը  պատասխանում է՝ կարող ես, բայց առանց միացնելու։ Այս Սահմանադրությունը շատ նման է այս անեկտոդին, քանի որ ասում է՝ կարող ես փոխել, բայց պիտի չհակասի Սահմանադրությանը։ Հրայր Թովմասյանը գրել է Սահմանադրությունը, որը հակասում  տրամաբանությանը, իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը կեղծիքներով անկցկացրեց այս Սահմանդրությունը։ Մենք  չեն կարող մեր երկրի սահմանադրաիրավական կայունությունն ու անվտանգությունը զոհել անտրամաբանական դրույթի գոյությանը, որը ժամանակին արել է  բռնատիրական ռեժիմը։ Այնպես որ այս արգելքը պետք է հաղթահարավի ու հաղթահարվի ԱԺ-ի կողմից կատարված քայլով։ Հնարավոր չէ օրինական երկիր կառուցել անօրինական ու անտրամաբանական սահմանադրական նորմերով։

-Ինչո՞ւ է իշխանությունը մտափոխվել ու դիմում է Վետենիկի հանձնաժողով, եթե հարցը լուծվելու է ԱԺ֊ում, այլ ոչ թե հանրաքվեի միջոցով։

— Վենետիկի հանձնաժողովը խորհրդարանական մարմին է ու Եվրոպայում կա այդ պրակտիկան, որ դիմեն խորհդատվություն ստանալու համար։ Բայց ես դեմ եմ, որ ՀՀ-ի ներքաղաքական կամ կարևորագույն խնդիրների լուծումները գտնելը բարդենք Վենետիկի վրա։ Շատ նուրբ բան կա՝ չպետք է թույլ տալ, որ ներքաղաքական խնդիրներում երկրի ինքնիշխանությունը ոտնահարվի։ Եթե կա անհամաձայնություն, ապա Վետիկի հանձնաժողովին պետք է հարցադրում ուղղվի, թե ինչպես է ստացվել, որ 213 հոդվածն այդ շարադրանքով տեղ է գտել Սահմանադրության մեջ։ Եթե այս ամենի մեջ Վենետիկի հանձնաժողովի ասածն աստվածաշնչյան ճշմարտություն է, ուրեմն՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի, թե  այդ  “Աստվածաշնչյան ճշմարտությունները” ինչպես են արգելակում է այս երկրի սահմանադրաիրավական հարաբերույթուններին ու սահմանադրական արդարադության իրականցմանը։ Վենետիկից խորդատվություն ստանալն ընդունելի է, բայց այն անվերապահորեն կատարելը կարող է խանգարել մեր ինքնիշխանության իրացմանը։ Իսկ մենք բոլորոս գիտենք, որ ՍԴ ճգնաժամը ոչ միայն սահմանադրաիրավական ճգնաժամ է, այլև իր մեջ պարունակում է քաղաքական  ճգնաժամի կարևորագույն դետալներ, այսիքն՝ մենք նաև լուծում են քաղաքական ճգնաժամ հարուցող վերջին բաստիոնի խնդիրը։ Քանի դեռ ՀՀ-ում կա  հրայրթովմասյանական ՍԴ, ապա մենք ընդհանրապես պետք է մոռանանք արդարադատության ամբողջ համակագում բարեփոխումների մասին, որովհետև ներքևից եկող ցանկացած բարեփոխում կհասնի ՍԴ, իսկ ՍԴ-ն կիրականացնի ոչ թե սահմանադրական արդարադատություն, այլ կարող է նախկինների պատվերով պարզպես վիժեցնել անհրաժեշտ բարեփոխումները։

-ՍԴ-ն մինչև վերջ մնաց իր դիրքորոշմանը, նաև ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվեց վաղաժամ կոնսաթոշակի գնալու նախագծի ու շարունակում էաշխատել այնպես, որ ոչինչ չի պատահել։ Հիմա, որ նորից խնդիրը գնաց խորհրդարանի դաշտ, քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ ու խմորումներ կլինեն։

— Մենք խիստ ֆորմալիզմի մեջ ենք ընկնում։ ԱԺ-ն արձանագրում է, որ ՍԴ-ում 7 դատավորի տեղ թափուր է, 7 անձ ավելի քան 2 տարի ապօրին կերպով զբաղեցնում են դատավորի պաշտոնը, գուցե պետությունը մեծահոգի գտնվի ու քրեական հետապնդում չսկսի ՍԴ իշխանությունը յուրացնելու հոդվածով, բայց իշխանություն իրավունք չունի այդ անօրինականությունը հանդուրժելու։ Այդ դեպքում ես էլ ցանկություն ունեմ ՍԴ դատավորի լիազորություն իրականցնել, չի բացառվում, որ ավելի վատ իրականացնեմ, քան Ֆելիքս Թոխյանը, բայց այդ ցանկությունն իմ մեջ էլ կա։ Սահմանադրության 213 -րդ հոդվածը ՍԴ անդամներին չի տվել այնպիս լիազորություններ, որոնցով օժտված են ՍԴ դատավորները։ Ըստ էության՝ 7 անդամ իրականցնում է սահմանադրական արդարադատություն՝ չունենալով դրա համար օրինական ու անհրաժեշտ լիազորությունները։ Բավարար չէ, որ ես իրավաբան եմ, քանի որ անկախ իմ մասնագիտությունից, միևնույն է,  ես իրավունք չունեմ մարդկանց նկատմամբ վճիռներ արձակելու, եթե սկսեմ վճիռներ արձակել, ապա ես կկատարեմ հանցագործություն, քանի որ լիազորություն եմ յուրացնում։ Չխորանանք, թե ինչու է մինչև հիմա ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանը, այլ արձանագրենք խնդիրն ու փաստենք, որ խորհրդարանը միակ առաջնային մանդատ ունեցող լեգիտիմ մարմին է ու պետք է խնդիրը կարգավորի։ ՍԴ անդամներն ուզեն, թե չուզեն պետք է ենթարկվեն այդ որշմանը։

-Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի լուծման տարբերակներից է ՍԴ ինստիտուտի վերացումը և Գերագույն դատարանի ստեղծումը։

-Եթե այս ճանապարհով գնալը կլինի խնդրի լուծում, իհարկե, կարող են գնալ,  քանի որ կան ավելի կարճ ու հեշտ լուծումներ։ Փոքր խմբերում ինքս առաջարկել եմ նման լուծում, որ ունենանք Գերագույն դատարան 3 պալատով՝ քրեական, քաղաքացիական-վարչական, սահմանադրական, որոնք միասին կլուծեն արդարադության առաջ ծանրացած խնդիրները։ Սա կարող է լինել այն դեպքում, եթե քո ամբողջ արդարադատության համակարգը՝ ներքևից վերև, կառուցում ես այս համակարգի համաձայն։ Այսինքն՝ սա ոչ թե պետք է ՍԴ ճգնաժամի լուծման համար լինի, այլ ընդհանրապես արդարատադության համակարգի։

-Հանրաքվեի չեղարկումն ի՞նչ ընթացակարգեր է նախատեսվում։

— ԱԺ-ն որոշում է կայացրել սահմանադրական հանրաքվե կայացնելու մասին, որից հետո հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել ու հանրաքվե նշանակել։ Սահմանադրության 208 հոդվածի ուժով, ըստ էության, նախագահի հրամանագիրն ավտոմատ ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ երկում արտակարգ դրություն է սահմանվել։ Արտակարգ դրության ավարտից հետո նախագահը նոր հրամանագրով պետք է հանարքվեի անցկացում նշանակի։ Այսինքն՝ հանարքվեի անցկացման համար կա մի ընդունված նորմ, որն ԱԺ որոշումն է, բայց ԱԺ-ն, եթե որոշի հետ կանչել իր որոշումն, ապա հանարաքվե անցկացնելու խնդիրը լուծվում է։ Կա նաև 2-րդ  խնդիրը, որը լավ կլիներ, որ իրավաբանների ուշադրության կենտրոնում լիներ։ Բանն այն է, որ 91 հոդվածում գրված է, որ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: Այս դեպքում Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո», իսկ 208 հոդվածում բացակայում է 2-րդ մասը և միայն գրված է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, այսինքն՝ չկա նշված, որ արտակարգ դրությունից X ժամանակ անց անցկացվում է։ Չգիտեմ՝ սրա տակ նախկիններն ինչ-որ նպատակ դրել են, թե փնթիության արդյունք է, քանի որ  փնթիություններ մեր Սահմանադրության մեջ շատ կան։ Այնուամենայնիվ հանրաքվեն չանցկացնելու համար օրենսդրական հիմք կա։

-Հանաքվեի քարոզարշավի համար տրամադրված գումարն ի՞նչ պետք է արվի, եթե սահմանդրական հանրաքվեն չեղարկվում է։

— Չեմ կարող ասել, որ այս հարցը լավ ուսումնասիրել եմ, բայց վստահ եմ, որ օրենքը կարգավորում է։ Ի դեպ, հիմա շատ լավ առիթ է, որ այդ գումարներն ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին