29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Քանի դեռ քաղաքական կայնություն, կուսակցական կայացած համակարգ չկա, ամեն օր կարող եք հեղափոխություն լինել․ քաղաքագետ
Հարցազրույցներ

Քանի դեռ քաղաքական կայնություն, կուսակցական կայացած համակարգ չկա, ամեն օր կարող եք հեղափոխություն լինել․ քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

— Հեղափոխությունից հետո շատ էր խոսվում քաղաքական դաշտի ազատականցման, կուսակցությունների կայացման մասին՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական երկիր ենք։ Հիմա ունենք ազատական քաղաքական դաշտ, ունենք ընդդիմություն, որն իսկապես ներկայացնում է հանրային այն հատվածի շահերը, որոնք ձայն չեն տվել իշխանությանը։

— Մեզ մոտ շատ սխալ պատկերացում կար, որ մտածում էին, թե հեղափոխությունից հետո մեզ մոտ պետք է լինեն մեխանիկական փոփոխություններ, այսինքն՝ եղավ հեղափոխություն, և այդ ամենը մենք միանգամից ունենալու ենք։ Իհարկե, ամբողջ աշխարհի պատմությունը ցույց է տվել, որ նման մեխանիկական փոփոխություններ հնարավոր չեն։ Իրականում, մենք չունենք քաղաքական կայացած մշակույթ, ավելին՝ ունենք հակառակը՝ ծայրահեղ վատ վիճակում գտնվող քաղաքական մշակույթ, որտեղ մինչ օրս չի ձևավորվում հանունի գաղափար։ Չկա հանուն ինչ-որ բանի համար պայքար, օրինակ՝ հանուն պետության զարգացման, պետության արդիականացման և այլ, քանի որ բոլորս ընդդեմի մշակույթի մեջ ենք, այսինքն՝ ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի։ Սխալ կլիներ պատկերացնել, թե մենք հեղափոխությունից հետո կունենայինք նման պատկեր, քանի որ սա էվոլուցիոն զարգացման հետևանքով է ձևավորվում։ Այս ամենի ձևավորման հիմնական պատասխանատուներն իշխանություններ են, որովհետև նրանք են մշակութային, քաղաքական, վարքագծի կանոններ և այլ նորմեր ձևավորում, նրանք են հասարակությանը «դաստիրակողները»։ Այս գործընթացը մեզ մոտ դեռևս չի սկսել, դեռևս  չի փոխվել այն տրամաբանությունը, որը կար նախկինում։ Իրականում, մենք չունենք ինչ-որ շերտի կամ սոցիալական խմբի շահերը ներկայացնող կուսակցություններ, մենք ունենք մարդկանց, անձերի շուրջ ձևավորված խմբեր, որոնք առաջին հերթին հետապնդում են կուսակցության շահը, շատ հաճախ նաև կուսակցության առաջին դեմքի շահը։ Այս պատկերն այսօր կարող ենք տեսնել մեր քաղաքական դաշտում։

— Երկու տարի հետո խորհրդարանական ընտրություններ են, իսկ զարգացած քաղաքական մշակույթ ունեցող պետություններում կուսակցությունները սկսում են պատրաստվել ընտրություններին, բայց մենք դաշտում տեսնում ենք նույն քաղաքական ուժերին ու դեմքերին, որոնք նախկինում էին՝ այդ թվում նաև մինչ հեղափոխություն։ Ինչո՞ւ չեն ձևավորում ուժեր, որոնք կարող են առկա քաղաքական ուժերին այլըտրանք դառնալ։

— Հարցադրումն իսկապես կարևոր է, քանի որ աշխարհի քիչ թե շատ  զարգացած մշակույթ ունեցող երկները, երբ տեղի է ունենում հեղափոխություն, ազատականացում, ապա այդ ազատականցմանը հաջորդում է սոցիալական մոբիլիզացիան, այսինքն՝ մարդիկ իրենց շահերը բարձրաձայնելու համար ընտրում էին միավորումների ճանապարհ։ Ցավոք, սա մեզ մոտ տեղի չունեցավ, մոտ ապագայում էլ դեռ չենք ունանա, ավելին՝ մեզ մոտ տեղի չունեցավ նաև փոխակերպում։ Առաջ մարդիկ մտածում էին, որ պետք է կուսակցությունը լքեն, կուսակցությունը լքի քաղաքական դաշտը, բայց շատ լավ է, որ չլքեցին, որովհետև, ըստ էության, նրանք դրանից հետո պատասխանատվություն պետք է կրեն այն ամենի համար ինչ ստեղծել են, իսկ խոսքը քաղաքական, այլ ոչ թե քրեական պատասխանատվության մասին է։ Այս փոխակերպումներն էլ չտեսանք, այսինքն՝ այն ուժերը, որոնք, ըստ էության, պարտվել էին, օրինակ՝ ՀՀԿ և այլն, չկերպափոխվեցին, ոչ միայն անձինք չկերպափոխվեցին, այլ նրանց մոտ գաղափարներն ու վարքը չկերպափոխվեց, նույնը նաև  ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի և այլոց պարագայում է։ Կարող էր ամեն ինչ այսքան վատ չլիներ նույնիսկ նոր ուժեր չձևավորվելու դեպքում, եթե լիներ գործող կուսակցություններ կերպափուխում, որոնք կադապտացվեին նոր իրականությանը, նոր  խաղի կանոններ կբերին իրենց հետ, բայց մենք ունենք իրավիճակ, որ որևէ փոփոխություն նրանց ներսում չի եղել։ Այս ժամանակ կա մի պատմական ճշմարտություն, որ այդ դեպքում, երբ չի լինում կերպափոխումներ, նշանակում է, որ նրանք ցանկանում են նախկին վարչակարգի վերադարձ, քանի որ իրենք կենսունակ են եղել նախկին վարչակարգի ժամանակ, հետևաբար, նոր բան չեն ցանկանալու ստեղծել, որովհետև այդ նոր կարգավիճակում հաղթողներ չեն։

— Այսօր թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ այսօրվա ընդդիմությունը վաղվա իշխանությունն է։ Արդյոք խորհրդարանական կամ արտախորհդարանական ուժերի մեջ ունենք այն քաղաքական ուժ կամ դեմքը, որը կարող է մրցակից լինել գործող իշխանությունը։

— Այս հարցին հնարավոր կլիներ ճիշտ պատասխանել կամ այս մարդկանց կանախատեսումները ճիշտ կարող էինք համարել, եթե մենք ունենայիք քաղաքական կայունությունը։ Երբ չկա քաղաքական կայնություն, երբ չկա կուսակցակական կայացած համակարգ, ապա ամեն օր կարող եք ունենալ անկանխատեսելի քաղաքական իրողություններ՝ հեղափոխություն, հեղաշրջում, ներպալատական փոփոխություններ և այլ։ Քաղաքագիտություն ուսումնասիրող որևէ մեկի համար զարմանալի չի լինի, եթե ամբողջությամբ այլ սոցիալական շերտից հայտնվեն մարդիկ, որոնք կստանձնեն իշխանությունը, որովհետև չկա քաղաքական կայունություն և գործընթացների շարունակականություն։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ամուլսարի հետ նախկինում կապ չունեցող ուժերը կարող են օգտվել այս իրավիճակից ու ակտիվանալ որպես ընդդիմադիրներ․ Սուրեն Պետրոսյան

Սերինե

Հայաստանը պետք է հղում անելով ՀԱՊԿ կանոնադրությանը նրան մղի գործողությունների․քաղաքագետ

Սերինե

Կառավարությունը չի կարողանում լիարժեք պատասխանել իրեն նետված մարտահրավերներին, հիմա քաղաքական խառնաշփոթ է․ քաղաքագետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին