15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Քանի պահում ենք 2 հայկական պետություններ, ՀՀ-ի ու Արցախի քաղաքական էլիտաները դատապարտված են համագոյակցելու․ քաղաքագետ
Հարցազրույցներ

Քանի պահում ենք 2 հայկական պետություններ, ՀՀ-ի ու Արցախի քաղաքական էլիտաները դատապարտված են համագոյակցելու․ քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ։

— Երեկ կայացավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ նա սատարում է Արայիկ Հարությունյանին։ Տեսակատ կա, որ ընտրություններ ժամանակ էլ Արայիկ Հարությունյանն ունեցել է ՀՀ իշխանություններից աջակցություն։

— Ես չգիտեմ որևէ մեկին, որը կարող է վստահաբար ասել,  որ Արայիկ Հարությունյանն ունի ՀՀ իշխանությունների աջակցությունը, քանի որ դա կերևա ժամանակի ընթացքում։ Կարծում եմ՝ ՀՀ-ի և Արցախի իշխանությունները՝ անկախ նրանից, թե ովքեր են, ինչ քաղաքական հայացքների, գաղափարական հոսանքների են պատկանում, ինչ անցյալ ունեն, միևնույնն է, դատապարտված են համագործակցության։ Այլ տարբերակ հնարավոր չէ, սա պարզապես ինչ-որ պատմամշակութային կամ մեկ էթնոսի հարց չէ, սա  անվտանգության հարց է։ Այսինքն՝ չի կարող լինել խորը տարաձայնություն, որը կազդի քաղաքականության վրա։ Կարող են անձնական հարաբերություններում այդքան ջերմ չլինել, բայց քաղաքականությունը մնում է քաղաքականություն, այստեղ համակրանքի հարց չի կարող լինել, քանի որ կա անվտանգության խնդիր։

 — Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախում սպասված փոփոխությունները կլինեն և այլն։ Ի՞նչ փոփոխությունների ակնկալիք կա՝ հաշվի առնելով, որ Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի քաղաքական դիրքորոշումն առանձնապես չի տարբերվում, չէ՞ որ նա երկար տարիներ եղել է Արցախի վարչապետ, պետնախարար։

—  Թե ինչպիսին կլինի Արայիկ Հարությունյանը՝ մի առաձին խնդիր է, որը  պետք է նայել ժամանակի մեջ։ Այս պահին ասել, որ նա այս բանը կանի, այն մյուս բանը չի անի, վաղաժամ է ու անհիմն։ Իհարկե, հաշվի առնելով նրա քաղաքական կենսափորձը, ձևավորված քաղաքական և այլ  կապերը, կարող ենք ասել, որ դրանք ազդելու են նրա գործունեության վրա։ Բայց չմոռանանք, որ Արցախի քաղաքական մշակույթն ու համակարգը միշտ սերտաճած են եղել ՀՀ քաղաքական համակարգի հետ։ Ոչ միայն անձանց հարց է, այլ կա անվտանգության խնդիր։ Անգամ, եթե լինեն ինչ-որ բաներ, որոնք չեն տեղավորվում հեղափոխական տրամաբանության մեջ, դրանք գործնական քաղաքականության վրա այնքան չպետք է ազդեն, որ հանգեցնեն խորը տարաձայնությունների։ Կլինեն կարմիր գծեր, որոնք որևէ լիդեր անցնել չի կարող՝ անկախ իր քաղաքական հայացքներից ու անցյալից։ Այստեղ առաջինը լինելու է ՀՀ քաղաքական համակարգի յուրահատկությունները, ոչ թե Արցախինը։ Քանի դեռ միասնական պետությունը չկա և կիսաֆորմալ ձևով պահվում են երկու հայկական պետութուններ, քաղաքական էլիտաները դատապարտված են համագոյակցելու։ Կարող են իրար չսիրել, թող երբեմն դրվագներ ու տարաձայնություններ լինել, բայց, դատելով Արայիկ Հարությունյանի հայտարարույթուններից, ինքն այն գլխից էլ՝ դեռ ընտրությունները չսկսած,  իր լոյալությունն է արտահայտել է ՀՀ կառավարող էլիտայի նկատմամբ։

— Միջազգային հանրության համար ի՞նչ տարբերություն Բակո Սահակյան, թե՞ Արայիկ Հարությունյան։ Ի՞նչ է փոխվելու, որ ՀՀ իշխանությունները լիահույս են, որ այս ժամանակաշրջանը նպաստելու է Արցախի բանակցային սեղան վերադառնալուն ու ինքնորոշման միջազգային ճանաչմանը։

—  Չեմ կարծում, որ կոնկրետ անձի հետ է կապված, որովհետեև նախագահի թեկնածուներից բոլոր ֆավորիտներն էլ նույն բանն էին ասում, բոլորը շեշտում էին Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին։ Այս հարցում էական խնդիր չկա, հարցն այն է, որ արդեն կա ընտրված նախագահ, այլ ոչ թե իր պաշտոնավարման վերջին տարին է ու չի ցանկանա արմատական փոփոխություններ անել։ Հակառակը՝ նորընտիր նախագահ է և իրավունք ունի միջազգային ասպարեզում ներկայացնելու Արցախի շահերը։ Ֆորմալ տեսանկյունից նա ընտրված մարդ է և մտել է իր իրավունքների մեջ։ Արցախը բանակցային սեղան վերդարձնելու թեզը միշտ է եղել, պարզապես հիմա ինչ-որ մեկը՝ կապ չունի, թե ով, արդեն նախագահ է ու կարող է շարունակել առաջ մղել այդ թեզը։

— Վարչապետ Փաշինյանը հայտարում էր, որ չի բանակցի Արցախի փոխարեն, իսկ հիմա խոսում է բանակցությունների մասին։ Ստանալով ՀՀ իշխանությունների աջակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կթողնի՞ Նիկոլ Փաշինյանին բանակցել։ Սրա համար էր  պետք Արցախում  ՀՀ իշխանությունների  աջակցող իշխանություն ունենալ։

— Չեմ կարծում, այլ մտածում եմ, որ մարտավարական փոփոխություն է տեղի ունեցել։ Հիշենք, որ նախորդ իշխանություններն էլ ունեին թեզ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, սա միշտ եղել է, պարազպես չի եղել առաջնահերթությունների մեջ։ Հիմա մարտավարական փոփոխություն է տեղի ունեցել ու այդ թեզը բերվել է առաջ։ Սա է պատկերը, բայց կարող են մի օր հատուկ շեշտել, մյուս օրը մեղմ  ասել և այլն։ Կառավարության ծրագրում էլ, կա որ սա իրենց համար առաջանահերթություն է, այսինքն՝ փաստաթղթավորված դրել են։ Առայժմ քաղաքականության մեջ չկա պրակտիկ դրվագ կամ մի հայտարարություն, որը հիմք կտա ենթադրել, թե փոխվել է մոտեցումը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքագետն ընտրական շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չի ակնկալում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին