17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101872 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » «Քարոզարշավի ժամանակահատվածից դուրս կարելի՞ է իրականացնել քարոզչություն, այո՛, կարելի է». Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)
Կարևոր

«Քարոզարշավի ժամանակահատվածից դուրս կարելի՞ է իրականացնել քարոզչություն, այո՛, կարելի է». Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը NewArmenia.am-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական հանրաքվեին, եթե, այնուամենայնիվ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարողանա ԲՀԿ-ում 10 համախոհ պատգամավոր գտնել ու դիմի ՍԴ՝ վիճարկելով հանրաքվեի անցկացման մասին նախագահի հրամանագիրը, ասաց. «Մենք այս պահին կարող ենք խոսել սոսկ մեկ հանգամանքի մասին, որ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակված է հանրաքվե, և ԿԸՀ-ն, որպես հանրաքվեի կազմակերպող մարմին տարածքային ընտրական մարմինների հետ միասին ձեռնամուխ է եղել այդ աշխատանքների կազմակերպմանը: Թերևս սա է ԿԸՀ գործառույթների շրջանակը: Մնացածը, թե ինչ զարգացումներ կլինեն, ով ինչպես կօգտվի իր իրավունքից, սրանք ԿԸՀ իրավակարգավորումների տիրույթից դուրս հարցեր են»:

Հստակեցմանը, թե եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն չեղարկվի ՍԴ որոշմամբ, ի՞նչ են անելու, ասաց. «Եթե կլինի այդ զարգացումները, որոնք դուք նշում եք, դրան համապատասխան էլ կլինեն ԿԸՀ գործողությունները»:

Անդրադառնալով հանրաքվեի համար նախատեսված 2,5 մլրդ դրամ ծախսին՝ ԿԸՀ նախագահն ասաց. «Եթե մենք անցկացնում ենք հանրաքվե, բնական է, որ սա նշանակում, որ պետք է կատարվեն օրենքով սահմանված ծախսերը»:

Հարցին, թե ի՞նչ ընտրախախտումների է «սպասում» ԿԸՀ-ն, մասնավորապես, հաշվի առնելով, որ նախկին իշխանությունը ձգտելու է հիմքեր ստեղծել հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար, Մուկուչյանը պատասխանեց. «Եթե կլինեն ինչ-ինչ խնդիրներ, որոնք չեն համապատասխանի «Հանրաքվեի մասին օրենքին», «Ընտրական օրենսգրքի» պահանջներին, թե ԿԸՀ-ն, թե տարածքային ընտրական հանձնաժողովները իրավասու են միանշանակ քննության առարկա դարձնելու ցանկացած նման հանգամանք և դրա վերաբերյալ արտահայտելու իրենց իրավական դիրքորոշումները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս գրառում կատարեց ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով «այո» քվերակել սահմանադրական փոփոխությանը: Մեր հարցին, թե սա ընտրախախտո՞ւմ է, քանի որ կարող է ընկալվել որպես ժամանակից շուտ քարոզչություն, Մուկուչյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե, ոչ»: Ըստ նրա՝ օրենքով արգելված չէ քարոզչությունը: «Քարոզարշավի ժամանակահատվածից դուրս կարելի՞ է իրականացնել քարոզչություն, այո, կարելի է իրականացնել: Թե ԸՕ-ն, թե «Հանրաքվեի մասին օրենքը չի արգելում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին