14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Քիչ է մնում էն Լյուսի Քոչարյանի նման էդ նամակները հրապարակեմ․ Մարուքյան
Իրավունք

Քիչ է մնում էն Լյուսի Քոչարյանի նման էդ նամակները հրապարակեմ․ Մարուքյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը կողմ է, որ քաղաքացիները հետևեն բոլոր ցուցումներին, բայց շեշտեց, թե ունի շատ հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չի ստանում։ «Օրինակ, մարդիկ հարցնում են, մենք վարկեր ունենք, որոնք չենք վճարում, հիմա մենք սև ցուցակո՞ւմ ենք, թե՞ չէ։ Որևէ պատասխան չկա մարդկանց վարկերի հետաձգման մասին, օրավարձով աշխատող մարդկանց մասին որևէ բան չկա, հիմա այդ մարդիկ, ըստ էության, սովի են մատնված, ժողովուրդ ջան։ Աշխարհի որևէ երկրում չկա նման բան, որ մարդկանց ասեն նստեք տանը  և նրանց հացի խնդիրը չլուծեն, դրան գումարած կոմունալների վարձերը ուզում են, պիտի համալիր լուծում տրվի։ Հենց հիմա Կենտրոնական բանկում մեր ժողովուրդն՝ իրենց հարկերով վճարած, ունի 377 միլիարդ դրամ փող, հիմա գոնե էն թիրախ խմբին պիտի աջակցե՞ն, թե՞ ոչ։ Տատիկ-պապիկներին ասվել է՝ երբ գնան խանութ, բայց ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ փող ունեն, որ գնան խանութ»։

Ըստ Մարուքյանի՝ խնդրի լուծումն այն է, որ այդ գումարներն օգտագործեն նշված թիրախային խմբերին օգնելու համար։ Մարուքյանն ընդգծեց, որ այս խնդիրների լուծումը կառավարությունը չունի․ «ասվել է, որ վազենք, որ Բաբելոնին հաղթել ենք, բայց Բաբելոնին հաղթելը օրավարձով ապրող մարդուն ի՞նչ է տալիս»։

Մարուքյանը ողջունելի համարեց Կենտրոնական բանկի՝ Varks.am վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելու որոշումը, բայց ընդգծեց, որ մյուս վարկային կազմակերպությունների, բանկերի մասով որևէ տեղեկություն չկա․«Մարդիկ անընդհատ նամակներ են գրում, վիճակներ նկարագրում, քիչ է մնում էն Լյուսի Քոչարյանի նման հրապարակեմ էդ նամակները»։

Կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին տրվող լուծումներից էլ է դժգոհ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, նշեց նաև, որ տնտեսվարողներն էլ են խնդիրների առաջ կանգնել։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին