Գլխավոր » Քնեք մեջքի վրա
Այլ Լուրեր

Քնեք մեջքի վրա

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քունը կողքի վրա վնասակար է ողնաշարի համար, իսկ փորի վրա քնելը բարձրացնում է ներորովայնային ճնշումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով ՌԴ ԱՆ Ղրիմի գլխավոր արտահաստիքային սրտաբան Վալերի Սադովոյի խոսքը:

Մասնագետի կարծիքով՝ օպտիմալ տարբերակը մեջքի վրա քնելն է: Նա նաև հավելել է, որ ամենավտանգավորը նստած քնելն է: Այդ դիրքը վատ է ազդում սրտի վրա, այն բարձրացնում է ներորովայնային ճնշումը, ինչի պատճառով առաջանում են այտուցներ: Իսկ դա հղի է երակների լայնացման և տրոմբի առաջացման վտանգով:

Բացի այդ, սրտաբանը պատմել է ցերեկվա քնի օգտակարության մասին: Նման հանգստից հետո նվազում է սրտային հիվանդությունների ռիսկը, և զվարթության զգացում է առաջանում: Իսկ ընդհանրապես ութժամյա հանգիստը հասանելի է բոլորին, և խորհուրդ է տրվում հենց այդքան ժամանակ տրամադրել քնին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին