31 C
Yerevan
7 Հուլիսի, 2020
82790.4 By Google Analytics 06.07.2020
Գլխավոր » Քննարկում է անցկացվել ռազմական համալսարանի կուրսանտների հետ
Քաղաքականություն

Քննարկում է անցկացվել ռազմական համալսարանի կուրսանտների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին թիրախային խմբային քննարկում է անցկացվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչներ, փորձագետներ, ռազմական համալսարանի դասախոսներ:

Քննարկման նպատակն էր գնահատել կուրսանտների ակնկալիքներն ու պատկերացումներն ապագա զինվորական ծառայության մասին, պարզել նրանց տեսակետը կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման և ծառայողական առաջխաղացման խոչընդոտների վերաբերյալ:

Անցկացված քննարկումն ընթացիկ տարում երկրորդն էր՝ միտված պաշտպանական հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան ու հավասար հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րմանը, դ­րա պաշտ­պա­նութ­յան մշտա­դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րման խնդիրների քննարկմանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են առցանց կոնֆերանսի

Աշխեն

ՊՆ-ն հայտարարում է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հիմնի խոսքերի մրցույթ

Աշխեն

Հանդիպում Ռազմական համալսարանում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին