1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թ. իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները
Քաղաքականություն

Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թ. իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը:

Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և այլ ծրագրերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և անհրաժեշտ համարել բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականությունը, ակտիվացնել աշխատանքները պետական համակարգի թվայնացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պետական համակարգի ֆունկցիոնալության բարձրացման անհրաժեշտությունը և տվել կոնկրետ հանձնարարականներ:    

  

Նմանատիպ Հոդվածներ

Խառը կանաչի․ սահմանդրական բարեփոխում, տեղական սոցոլոգիական հարցում, Արմեն Սարգսյանի վարկանիշ, Gallup-ի հարցում․․․․

Diana Amirkhanyan

Վարչապետը և «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները․ Լիլիթ Մակունց

Diana Amirkhanyan

Արձանագրեցինք՝ հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է. Հայկ Մարության

Davit Petrosyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին