Գլխավոր » Քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր
Տնտեսություն և Բիզնես

Քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել   աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս  հաշվի առնել  ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին  տարբեր մարզեր, այնպես էլ  տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը  շնորհակալություն  է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի  լավ հնարավորություն:

Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում  զբոսաշրջային առումով գրավիչ  թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման  առաջարկները: Պայմանավորվածություն է  ձեռք  բերվել ՝ առաջարկվող նախագծային  փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության  ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից  մարզպետներին էր   ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին  ներկայացնել  մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու  նպատակով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին