8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Քննարկվում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը
Քաղաքականություն

Քննարկվում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:

ԱԺ նիստում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Այս նախագծով օրենսդրորեն ամրագրում ենք, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Սա առաջին քայլն է, որով մեր երկրում գոնե պետական գնումների մասով որպես պարտադիր պայման ենք ֆիքսում էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը»,-ասաց Տերտերյանը:

Նա շեշտեց՝ կառավարությունը՝ որպես հանրային ռեսուրս ծախսող, պետք է այդ քայլն անի: Փոխնախարարը նշեց՝ ամեն ինչ պետք է անեն, որ հաջորդը լինեն հանրային սուբյեկտները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին