19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108208 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Քննիչը ներկայացրեց ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի նախապատմությունն ու գործի ընթացքը
Այլ Լուրեր

Քննիչը ներկայացրեց ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի նախապատմությունն ու գործի ընթացքը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործը ներկա պահին գտնվում է ակտիվ քննչական և դատավարական գործողությունների, ապացույցների ձեռքբերման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանի ասուլիսը:

«Քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական և դատահամակարգչատեխնիկական: Բոլորը գտնվում են կատարման փուլում»,- նշեց Միքայելյանը և հավելեց, որ դեռևս ամբողջությամբ չի պարզվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը, սակայն նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

ՀԿԳ քննիչի խոսքով՝ ներկայումս հայտնաբերվել են այդ պահին դեպքի վայրում եղած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր ունեցել են զենք և զինամթերք կամ անմիջական կապ են ունեցել փոխհրաձգության և զանգվածային անկարգություններում:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից  25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  225-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու  և սպանության փորձի համար, իսկ  երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Վերոնշյալ 30 մեղադրյալից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, և հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:

«Այս փոխհրաձգության դեպքն ունի իր նախապատմությունը՝ 2020 թվականի մարտ ամսվա կեսերին Գավառի գիշերային ակումբներից մեկի զուգարանում Արմեն Հայթյանի եղբոր որդու՝ Արամ Հայթյանի կողմից՝ լվացարում թքելու պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է սկսել Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի հետ: Այդ ամենի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ: Այս ամենից հետո՝ սույն թվականի մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ Գավառում ծեծի է ենթարկում Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Սրա վերաբերյալ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վաչությունում: Արդեն 2020 թ-ի ապրիլի 28-ին ժամը   13:00-ի սահմաններում (մինչև փոխհրաձգությունը – խմբ.) Արմեն Հայթյանի կողմնակիցներն իրեն պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի ավտոմեքենային, որի ղեկին եղել էր Արման Մելքոնյանը: Արմեն Հայթյանի կողմնակիցներից մեկին այդ ժամանակ հաջողվել է փայտե մահակով հարվածել և կոտրել Հովիկ Հակոբյանի մեքենայի դռներից մեկի ապակին»,- ընդգծեց Միքայելյանը:

Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արդյունքում մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

2020 թ. ապրիլի 28-ին` ժամը 17։00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում, որի ժամանակ սպանվել են Գավառ քաղաքի բնակիչ Զ. Պարոնիկյանը և Նորատուս գյուղի բնակիչ Վ. Ավետիսյանը, վնասվածքներ են ստացել նաև Նորատուս գյուղի բնակիչներ Հ. Հակոբյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը, Ս. Մելոյանը, Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը:

Վ. Ավետիսյանի և Զ. Պարոնիկյանի հարազատները և ընկերները, բազմաթիվ անձինք, կարծելով, որ նրանց սպանությունը կատարել են Գավառի հիվանդանոցում գտնվող բուժօգնության դիմած Ա. Հայթյանը և Վ. Դավոյանը, շրջափակել են հիվանդանոցի մուտքերը, այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները, ինչպես նաև հիվանդանոցում գտնվող գույքը:

Հիվանդանոց ներխուժելու դեպքի առթիվ 2020 թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ:

Նմանատիպ Հոդվածներ

Գավառում դպրոցի նորակառույց շենքը պատրաստ է շահագործման

Նատա Հարությունյան

Գավառ քաղաքի յոթ փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

Սերինե

Հայտնի է, թե ում կրակոցներից են սպանվել ապրիլին Գավառում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին