Գլխավոր » Քոչարյանասերժական մաֆիայի մամուլն ինչ ուզում գրում է. միջադեպի ժամանակ եղել եմ Քոչարյանի դատին. Ժորա Սափեյանը՝ Քարակերտի ՋՕ-ի միջադեպի մասին
Գլխավոր Նորություններ

Քոչարյանասերժական մաֆիայի մամուլն ինչ ուզում գրում է. միջադեպի ժամանակ եղել եմ Քոչարյանի դատին. Ժորա Սափեյանը՝ Քարակերտի ՋՕ-ի միջադեպի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ  Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում տեղի է ունեցել միջադեպ։ Եվ որոշ ԶԼՄ-ներ փորձել են այդ միջադեպի մեջ մեղադրել նախկին քաղբանտարկյալներ Սափեյան եղբայրներին։  

Այս առնչությամբ NewArmenia.am-ը զրուցեց Ժորա Սափեյանի հետ, ով նախ նշեց, որ «քոչարյանասերժական մաֆիայի մամուլն ինչ ուզում գրում է», սակայն միջադեպն այնպես չի եղել, ինչեպս ներկայացրել են որոշ ԶԼՄ-ներ։ Ինքը միջադեպի ժամանակ ընդհանրապես այնտեղ չի եղել, այլ այդ ժամանակ եղել է Ռոբերտ Քոչարյանի դատին՝ դահլիճում նստած։

«Որոշումից հետո դուրս եմ եկել ու մամուլից եմ իմացել միջադեպի մասին։ Հետո գնացել եմ ոստիկանություն, պարզել եմ, թե ինչպես է եղել։ Իմ եղբայ Մկրտիչ Սափեյանի տղան՝ Անդրանիկը, գնացել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով աշխատի նշված ՋՕ-ում՝ պետի տեղակալ, բայց իրեն  իր պետի մանկլավիկներով, բարեկամներով, ազգով տոհմով մի 50-60 մեքենայով դիմավորել են ու ծեծել են էդ մարդուն, չեն ընդունել գործի, թե դու ով ես, որ գաս։ Դե ուզես, չուզես, կմտածես, որ դա պետի սարքածն է, դրանք որտեղի՞ց իմացան, որ նման բան կա, մարդ է գալիս, նշանակում է՝ նախապես պայմանավորվել են ու սկսվել է վիճաբանություն։ Դրանից հետո այնտեղ է գնացել Մկրտիչ Սափեյանը, որին նույնպես հարվածել են ու նա թեև ֆիզիկապես վատառողջ է, բայց կարողացել է մեկին ապտակել։ Ամբողջը սա է, բայց իրենք ինչ ուզում են վերագրում են։ Բայց պետք է օբյեկտիվ լինել ու գրել այն, ինչ իրականում եղել է։ Մենք միշտ պայքարել ենք ճիշտ բանի համար, հիմա էս պատմությունը եկել փաթաթվել է մեր գլխին»,- ասաց Ժորա Սափեյանը։

Վերջինս իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարող էին հեղափոխությունից հետո նման «սրիկաները դեռ  գործեին»։

Հարցին, թե տվյալ ՋՕ-ի պետ Վրեժ Խուրշուդյանի հետ իրենք նախկինում որևէ կոնֆլիկտ ունեցել են, թե ոչ, Ժորա Սափեյանն ասաց, որ բացարձակ ոչ մի խնդիր չեն ունեցել։

«Բայց որ պետությունն է ուղարկում, ինքն ո՞վ է, որ պետության նախարարի հրամանը չընդունի, չէր ընդունում, թող ասեր գնա։ Կռվով չի, մենք էլ հո չենք դուրս եկել որ սպառնալիքով հարց լուծենք, տենց բան ոնց կլինի,  մենք պետություն ենք սարքում, թե անլրջություն»,- ասաց Ժորա Սափեյանը։

Վերջինս ասաց, որ իրենք գնալու են օրինական ճանապարհով, շուտով փաստաբան կվարձեն, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է այս հարցը լուծեն։

Նա նաև տվեց ոմն Սուրենի անուն, ով ՋՕ-ի պետի օգնականներից է և հենց նա է սկսել  վիճաբանությունը, նախկինում, ըստ Սափեյանի, այդ մարդը գյուղի նախրապանն է եղել, սակայն անհասկանալի հանգամանքներում հայտնվել է  այդ կառույցում և ինչպես պնդում է Ժորա Սափեյանը, տառաճանաչ չէ։

Իդեպ, Անդրանիկ, Մկրտիչ և Ժորա Սափեյանները քաղբանտարկյալներ են եղել: 2008 թվականին կեղծ ցուցմունքի հիման վրա նրանք ապօրինի դատապարտվել էին։

Հիշեցնենք նաև, որ միջադեպի վերաբերյալ Ոստիկանությունը տարածել էր հետևյալ հայտարարությունը.

«Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է նաև հաղորդում։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Չնայած կատարվածն արձագանք գտավ ԶԼՄ-ներում, սակայն տեղեկացնենք, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին