Գլխավոր » Քոչարյանը 99 տոկոսանոց հակառեյտինգ ունի, քաղաքական թիմ չունի, խոսել քաղաքական ինչ-ինչ ամբիցիաների մասին, խաբեություն կամ ինքնախաբեություն է. քաղաքագետ
Քաղաքականություն

Քոչարյանը 99 տոկոսանոց հակառեյտինգ ունի, քաղաքական թիմ չունի, խոսել քաղաքական ինչ-ինչ ամբիցիաների մասին, խաբեություն կամ ինքնախաբեություն է. քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը հայաստանյան քաղաքական դաշտում տարօրինակ ոչինչ չի տեսնում։ Նա NewArmeni-ի հետ զրույցում նշեց, որ դասական իմաստով խորհրդարանում կա ընդդիմություն, քանի որ խորհրդարանում կա երեք խմբակցություն, որոնցից մեկը՝ «Իմ քայլը», իշխանություն է, իսկ մյուս երկուսն ընդդիմություն են, որոնք հարցեր կան համաձայնվում են կառավարող խմբակցության հետ, հարցեր կան՝ ընդդիմանում են։

«Բայց եթե խոսենք քաղաքական որակների մասին, ապա բացեր ունեն իշխանությունները և ընդդիմադիրները։ Իհարկե, այնպես չէ, որ այլևս անելիք չունեն, հասել են կատարելության, երկու թևերն էլ դեռ շատ անելիքներ ունեն այդ իմաստով, նաև այդ իմաստով ես մեծ դեր եմ տալիս մամուլին, որն իր օրակարգ ձևավորելու ֆունկցիան պետք է պատշաճ ձևով կատարի և մամուլը միշտ չէ, որ իր բարձրության վրա է: Այսինքն՝ մենք գործ ունենք ընդհանուր՝ հասարակական-պետական խնդրի հետ, դա էլ, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում պետք է լինի։ Այո, մեր հասարակությունը պետք է զարգանա, մեր քաղաքական դաշտը պետք է զարգանա որքան հնարավոր է բարձր՝ գիտակցելով, որ կատարելիությունը սահման չունի»,- ասաց նա։

Հարցին՝ ընդհանուր հանրային տրամադրվածությունն արտահայտվո՞ւմ է մեր քաղաքական գործընթացներում, վերլուծաբանը պատասխանեց․ «ՀՀ-ում խնդիր կա բազմակուսակցական համակարգ իրար հետ գործող ձևավորել, որովհետև մեր կուսակցությունները, այսպես ասենք, դասական իմաստով պատշաճ մակարդակի կայացվածություն չունեն: Եվ ներկուսակցական դեմոգրաֆիան է մեզ մոտ խնդիր, այո, դեֆեկտներ կան, որոնք և աշխատանք են պահանջում և նաև լիազորվացություն»:

Քաղաքագետը, խոսելով արտախորհրդարանական ընդդիմության մասին, նշեց, որ    խորհրդարանից դուրս տեսնում է առանձին անձանց, որոնք ունեն որոշակի ազդեցություն հասարակական կարծիքի վրա, բայց ռեալ ընդդիմությունը, որը կարող է ազդել իշխանությունների որոշումների վրա, չի տեսնում։

«Կան անհատներ, որոնք տարբեր դիրքորոշումներ ունեն տարբեր հարցերի վերաբերյալ, բայց անվանել նրանց արտախորհրդարանական ուժ կամ արտախորհրդարանական ընդդիմություն, ես չէի ասի: Եվ, իհարկե, կան ազդեցության խմբեր, որոնք ոչ թե ընդդիմություն են, այլ նրանք պարզապես հիբրիդային պատերազմ են վարում ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- շարունակեց Մեհրաբյանը։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը հավակնում էր դառնալ արտախորհրդարանակն ընդդիմության միավորման հիմք՝ Մեհրանյանը կարճ արձագանքեց․ «Քաղաքական հանգուցյալների տեղը քաղաքական գերեզմանոցն է: Այսքանը»։

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հավակնել ընդդիմադիր ճակատի լիդեր լինելուն մի շատ պարզ պատճառով՝ քաղաքական թիմ չունի։

«Քոչարյանը 99 տոկոսանոց հակառեյտինգ ունի, և այդքանից հետո խոսել քաղաքական ինչ-ինչ ամբիցիաների մասին, կարծում եմ, խաբեություն է կամ ինքնախաբեություն:  Քաղաքական թիմ չունի, նա ունի, այսպես ասած, մի խումբ կողմնակիցներ կամ երկրպագուներ, ոչ ավելին, բայց դա այն հենարանը չէ, որը թույլ է տալու մտածել նույնիսկ քաղաքական որոշակի հավակնությունների մասին»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելուն, Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, թե դա մեխանիկական միավորում է։

«Երկու ոչ լուրջ տարր, որ գումարում ենք իրար, կարող է մաքսիմում ստացվել մեկ ոչ լուրջ տարր՝ մի քիչ մեծ, ոչ ավել: Այսինքն՝ մեխանիկական գումարմամբ լրջությունը չի ավելանա»,- հավելեց վերլուծաբանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին