Գլխավոր » Քոչարյանի աջակիցները շարունակում են իրենց պահել 2008 թվականի ռեժիմին հատուկ վարքագծով․ Սեդա Սաֆարյան
Իրավունք

Քոչարյանի աջակիցները շարունակում են իրենց պահել 2008 թվականի ռեժիմին հատուկ վարքագծով․ Սեդա Սաֆարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նիստից հետո, Քոչարյանի աջակիցներից մի կին մոտեցել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին և ասել, որ դժողքի կրակների մեջ այրվելու է, որ Քոչարյանին մեղադրում է։

Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը։ 

«Քոչարյանի աջակիցները շարունակում են իրենց պահել 2008 թվականի ռեժիմին հատուկ վարքագծով․ դա նշանակում է, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Նշենք նաև, որ երբ Սեդա Սաֆարյանը դուրս եկավ դատարանի շենքից Քոչարյանի աջակիցները կրկին սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել Սեդա Սաֆարյանի, ինչպես նաև ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հասցեին։

Տեղեկացնենք նաև, որ Քոչարյանի աջակիցները երթ են անցկացնում դեպի ԱԱԾ մեկուսարան։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին