Գլխավոր » Քոչարյանի աջակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներից մեկը հրաժարվել է բողոք ներկայացնել ոստիկանություն
Իրավունք

Քոչարյանի աջակիցների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներից մեկը հրաժարվել է բողոք ներկայացնել ոստիկանություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ծեծի էին ենթարկել երկու քաղաքացու։ Մասնավորապես, նրանցից «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ապտակել էր քաղաքացի Սվետլանա Միքայելյանին, իսկ երկու երիտասարդ Քոչարյանի դեմ հանդես եկող քաղաքացիներից մի երիտասարդի գցել էին գետնին և հարվածներ էին հասցրել, ինչի արդյունքում երիտասարդին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ նրա ոտքը երկու տեղից կոտրվել է։

Քաղաքացիներին ծեծի ենթարկած Քոչարյանի աջակիցներին բերման էին ենթարկել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ երեք ժամ նրանց պահելուց հետո, բաց էին թողել։ Մենք տեղեկացանք, որ քաղաքացի Սվետլանա Միքայելյանը Արամ Հարությունյանի դեմ բողոք է ներկայացրել, իսկ ահա երիտասարդը հրաժարվել է բողոք ներկայացնել։ Նա հիվանդանոցում իրեն այցելած ոստիկաններին հայտնել է, թե պարզապես ընկել է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը դժվարացավ ասել, թե ինչու է վնասվածք ստացած երիտասարդը հրաժարվել իր ցուցմունքից, միայն նշեց, որ մեկ տուժողի հրավիրել էին բաժին, իսկ երեք անձի` բերման ենթարկել։ «Միջադեպով ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել։ Բոլոր չորս անձինք ազատ են արձակվել», – հավելեց նա։

Արամ Հարությունյանի գործողությունների մասով մենք զրուցեցինք տուժած քաղաքացի Սվետլանա Միքայելյանի հետ։ Նա պատմեց, որ նկատել է, որ Քոչարյանի աջակիցնրեի խմբին Արամ Հարություննյանն է ղեկավարում, որոնք իրենց հասցեին տհաճ արտահայտություններ էին հնչեցնում, և դատական նիստի ավարտից հետո մոտեցել է աստիճաններից իջնող Արամ Հարությունյանին.

«Մոտեցա, երբ հասել էր վերջին աստիճանին ասացի դու դեռ հույս ունես, որ թեկնածությունդ կդնես ու նախագահ կինես։ Ամոթ է, ամոթ։ Ո՞ւմ կողքին ես գնացել կագնել, ո՞ւմ դեմ ես պայքարում, թուրքի՞։ Շուռ եկա, որ գնամ, բռունցքով հարվածեց երեսիս՝ աչքիս ներքևի ոսկորին։ Մինչ կողքից եկան հավաքվեցին, մի ոստիկան եկավ ասաց Ձե՞զ է խփել, մայրի՛կ, ասացի հա, տղամարդկությունը բռնել է։ Ինձ էլ տարան ոստիկանություն։ Ոչ մի ավել բան չեմ ասել։ Մինչև դատարն մտնելը իր ղեկավարած ժողովուրըդ մեր հետևից ռեպլիկներ էին անում։ Մեր երիտասարդներից մեկն էլ նույնիսկ ոստիկաններին զգուշացրեց, որ նրանց կարգի հրավիրեն»,- ասաց Սվետլանա Միքայելյանը։

Տիկին Սվետլանան տեղեկացրեց, որ վաղն էլ կգնա դատական բժշկի մոտ, վնասվածքն արձանագրելու համար։

Լուսանկարները՝ Շանթ Սևագի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին