Գլխավոր » Քոչարյանի թիմն ամեն ինչ անում է, որ դատը չսկսվի․ հավանաբար գիտեն, որ պարտված դուրս կգան․ Վիգեն Խաչատրյան
Իրավունք

Քոչարյանի թիմն ամեն ինչ անում է, որ դատը չսկսվի․ հավանաբար գիտեն, որ պարտված դուրս կգան․ Վիգեն Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ պաշտպաններ հմտորեն լքում են դատավարությունը և խուսափում բուն դատավարության սկսվելուց»,- NewArmenia.am-ի հետ զրույցում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի դատավարության և դրան հետևող իրադարձությունների մասին, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ վերոնշյալ գործի վրա ոչ սովորական վկաների մահը, մասնավորապես՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը, և Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը, Վիգեն Խաչատրյանն ասաց, որ դա կարող է միայն բացասական հետևանք ունենալ։

«Ցանկացած վկայի ասպարեզից դուրս գալը խանգարում է բացահայտման ընթացքին։ Բայց ենթադրություններ չեմ ուզում անել։ Դա լուրջ քննությունը կփաստի, թե պատճառն ինչ էր այս ոչ ցանկալի դեպքերի»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Հարցին, թե Քոչարյանի պաշտպանների մշտական միջնորդություններն ի՞նչ նպատակ են հետապնդում, Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ինքը դրա մասնագետը չի, մասնագիտական նրբություններին չի տիրապետում, բայց արդեն բոլորը հասկանում են, որ Քոչարյանի թիմն ամեն ինչ անում է, որ դատը չսկսվի, «հավանաբար գիտեն, որ դատական պրոցեսում պարտված դուրս կգան և շահագրգռված են՝ ամեն կերպ ձգձգել պրոցեսը»։

Այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իշխանություններին անտեղի քննադատող խմբի մասին, որոնք փոքր իսկ վրիպակն անգամ փորձում են ներկայացնել որպես «երկրի կործանում»՝ Վիգեն Խաչատրյանն ասաց։

«Ես կարծում եմ՝ դա ավելի շատ խոսում է, ոչ թե իշխանություններիր մասին, այլ այդ հարցերը բարձրացնող մանիպուլյատիվ նկրտումների մասին։ Կարծում եմ, որ որևէ լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչ այդպիսի վարքագիծ չէր դրսևորի։ Դա խոսում է այդ մարդկանց անլրջության մասին։ Նրանց նպատակը ոչ թե հասարակությունն է, պետությունն է այլ իրենց անձնական ամբիցիաները բավարարելը»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին