23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99113.6 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Քոչարյանի հերթական ապտակը իրեն կալանքից ազատած դատարանին ու բժիշկներին
Քաղաքականություն

Քոչարյանի հերթական ապտակը իրեն կալանքից ազատած դատարանին ու բժիշկներին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դատական ակտում պատճառաբանելով, որ 66-ամյա Քոչարյանը «կորոնավիրուսի վարակի առումով ռիսկային գոտում է»: Ասել է թե՝ բանտախցում կամ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելը վտանգավոր է նրա առողջության համար, և Քոչարյանն այնտեղ կարող է վարակվել կորոնավիրուսով, ուստի դատարանը որոշել է գրավ կիրառել: 

Կալանավայրից դուրս գալուց հետո, սակայն, Քոչարյանը պարբերաբար հերքում է թե դատարանի, թե բժշիկների ներկայացրած տեղեկանքների իսկությունը՝ առանց դիմակի ու սոցիալական հեռավորության տարբեր հանդիպումներ ունենալով, ինչը բանտախցում չէր կարող անել: Այդպիսով նա հաստատում է կասկածները, որ իրականում դատարանը նման որոշում կայացրել է որոշակի ազդեցության ու գործարքի արդյունքում, նույնը նաև՝ բժիշկները, որոնք համապատասխան տեղեկանքներ են տվել բանտախցի հետ անհամատեղելի նրա առողջական վիճակի մասին:  

Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում առանց դիմակի և սոցիալական հեռավորության հանդիպում է ունեցել իր աջակից երիտասարդների հետ: Այդ լուսանկարները նայելով, նույն դատավորն ու բժիշկները, թերևս համոզվեն, որ բանտախցում ամենաապահով տեղն էր Քոչարյանի համար կորոնավիուսից պաշտպանվելու առումով:     

«Ռոբերտ Քոչարյանը Սևանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Հայաստանի երկրորդ նախագահը ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային»,-գրված է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարների կողքին։

Հիշեցնենք նաև, որ Վճռաբեկ դատարանը 2 ամիս է՝ վարույթ չի ընդունում Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ հիմնավորելով, որ նույն գործով այլ բողոքներ էլ են եղել, դրանց քննությունը ժամանակ է պահանջում, և Վճռաբեկը 3 ամիս ժամանակ ունի որոշելու՝ վարույթ ընդունել դատախազության բողոքը, թե ոչ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Վճռաբեկ դատարանը շարունակում է «բոյկոտել» Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը

Անի Գրիգորյան

Ոստիկանությունը խախտում չի գտել ու չի տուգանել Ռոբերտ Քոչարյանին առանց սոցիալական հեռավորության ու դիմակի Սևանում հավաքի համար

Սերինե

Աբսուրդ է դռնփակ քննել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի հարցը, որի ծագման օրինականության հետ կապված խնդիրներ կան․ Ա․Սաքունց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին