27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարանին գնահատել ՔՕ 300 հոդվածի սահմանադրականության հարցը
Այլ Լուրեր

Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարանին գնահատել ՔՕ 300 հոդվածի սահմանադրականության հարցը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի սահմանադրականության և դրա՝ Սահմանադրության 72, 73, 69, 79 հոդվածներին համապատասխանության հարցով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։ 

«Դատարանը պետք է գնահատի, արդյո՞ք առաջադրված մեղադրանքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին։ Ըստ էության՝ այս պահին չգործող հոդվածը սույն գործով ամբաստանյալների համար ուժ ունեցող և գործող հոդված է, և պետք է գնահատվի նաև դրա սահմանադրականության հարցը։ Եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչև 2009 թվականը գոյություն չի ունեցել», — ընդգծել է Խուդոյանը։  

Նա ավելացրել է, որ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչև այս հարցը չհստակեցվի։

Նմանատիպ Հոդվածներ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը

Անի Գրիգորյան

Դատարանը հետաձգեց Քոչարյանի գույքի վրա կալանքը վերացնելու վերաբերյալ հարցի լուծումը

Սերինե

Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին