17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Դանիբեկյանին
Իրավունք

Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Դանիբեկյանին

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում: Նիստը կնախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Սերինե

Եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի 300.1 հոդվածը, Քոչարյանի մեղադրանքը կկարճվի. «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե

Քոչարյանի գործը շոշափում է ՀՀ ինքիշխանությանն առնչվող ասպեկտներ․ պետք է օր առաջ դատական համակարգն ազատագրել այս գործի գերությունից. Բաբաջանյան

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին