7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
Իրավունք

Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավորության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Այս մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։

Դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ, հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի

Աշխեն

Պաշտպանը Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության հարցով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

Աշխեն

«Մարտի 1»-ի գործով դատը հետաձգվել է դատավորի հիվանդության պատճառով. Հայտնի չէ, երբ կշարունակվի

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին