27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » ՔՏՀԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում
Այլ Լուրեր

ՔՏՀԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ օգոստոսի 11-ին հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խնդիրը գրեթե կարգավորվել է, վարորդները մեծամասամբ կատարում են պարետի կողմից ամրագրված բոլոր ցուցումները։

«Հիմնական խախտումները  կրկին հանրային տրանսպորտում է շարունակում արձանագրվել։

Վաղ առավոտից սկսված վերհասկողական աշխատանքների  ընթացքում դիտարկվել է մոտ 5 տասնյակի հասնող տրանսպորտային միջոց։ Արդյունքում ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել  ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր։

Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել  լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին և ուղևորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։Նշենք, որ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ

Նմանատիպ Հոդվածներ

Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ

Նատա Հարությունյան

ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին

Անի Գրիգորյան

10 մլրդ ՀՀ դրամի խոշոր ներդրում Երևանում նոր համալիր կառուցելու նպատակով

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին