19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99680 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Երևանի վարչական շրջաններում
Այլ Լուրեր

ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Երևանի վարչական շրջաններում

Օգոստոսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներ իրականացնել Երևանի Կենտրոն, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակում, Եղվարդի խճուղիում, Նոր Նորքի 1-ին զանգվածում ՃՈ-ի կողմից տեղակայված ժամանակավոր հենակետերում և շրջիկ խմբերով իրականացված վերահսկողության արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում, ինչպես վերջին մի քանի օրերին, կրկին հայտանբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու խախտման դեպքեր։

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում կատարել են ամենօրյա իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև որոշ թերությունների դեպքերով տվել շտկման ցուցումներ։

Վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին