27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92035.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Սոցիալական

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հուլիսի 14-ի դիտարկման արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները կրկին հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։

Հայտնաբերված նշված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, վարչական շրջանում և ՀՀ մարզերում շարունակում է ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Խստացված վերահսկողություն Էրեբունի վարչական շրջանում․ՔՏՀԱ տեսչական մարմինը հայնաբերել է խախտումներ

Սերինե

ՔՏՀԱ դիտարկման թիրախում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտն է

Սերինե

ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում. հայտնաբերել է խախտումներ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին