17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101606.4 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » «Քրեածին օլիգարխիայի շահերը ներկայացնող խմբավորման այս դիրքորոշումը միանգամայն կանխատեսելի էր»․ քաղաքագետը՝ հանրաքվեն բոյկոտելու ԲՀԿ որոշման մասին
Կարևոր

«Քրեածին օլիգարխիայի շահերը ներկայացնող խմբավորման այս դիրքորոշումը միանգամայն կանխատեսելի էր»․ քաղաքագետը՝ հանրաքվեն բոյկոտելու ԲՀԿ որոշման մասին

«Ազգային ժողովում քրեածին օլիգարխիայի շահերը ներկայացնող խմբավորման այս դիրքորոշումը միանգամայն կանխատեսելի էր»,- NewArmenia-ի հետ զրույցում Սահմանադրական հանրաքվեի բոյկոտի հետ կապված ԲՀԿ դիրքորոշման մասին ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: 

«Հետաքրքիր է ոչ այնքան նրանց կեցվածքը հանրաքվեի անցկացման հարցում, որքան այն հիմնավորումները, որոնց միջոցով նրանք փորձում են արդարացնել իրենց որոշումը: Իրենց հայտարարության մեջ կա այսպիսի դարակազմիկ ձևակերպում, որը բառացի ցիտում եմ. «Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը»: Որքան հետամնաց է պետք լինել, որպեսզի 21-րդ դարում չհասկանալ, որ հնի և նորի միջև հարատև առճակատումը հանդիսանում է մարդկության պրոգրեսի շարժիչ ուժը»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Այո, հեղափոխությունները ծնվում են հենց այդ հարատև առճակատման արդյունքում, երբ հինը դիմադրում է և չի համաձայնվում անցնել պատմության գիրկը, իսկ պատմության կողմից դատապարտված հակահեղափոխական թափթփուկները իսկապես բթամիտ ու անպտուղ ճիգեր են գործադրում կասեցնել պատմության պրոգրեսը»:

Նշենք, որ ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ արեց և որոշեց, որ չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտարարեց. «Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից, իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով «Սեւ-սպիտակի» կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ եւ բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի: Ժամանակ է վերջապես փակել հնի եւ նորի անպտուղ առճակատման այս էջը եւ մեր բոլոր հավաքական ներուժն ուղղել մեր երկրի եւ ժողովրդի համար առավել բարեկեցիկ եւ բարգավաճ ապագա կերտելու գործին»:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Ծառուկյանը դուրս եկավ կոալիցիայից, որ նպաստեր Սարգսյանի վերարտադրմանը․ Հմայակ Հովհաննիսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին