12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51420 By Google Analytics
Գլխավոր » Օլիմպիական կրակը Աթենքում փոխանցվեց ճապոնական կողմին
Սպորտ

Օլիմպիական կրակը Աթենքում փոխանցվեց ճապոնական կողմին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը փոխանցվեց ճապոնական կողմին, որն այսօր կմեկնի «ծագող արևի երկիր»:  

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի օլիմպիական` «Պանատինայկոս» մարզադաշտում, դեռևս մարտի 12 -ին վառված կրակը, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը փոխանցեց ճապոնական կողմին: Կրակը հատուկ սրվակով կմեկնի Ճապոնիա և սկսվի օլիմպիական կրակի ճապոնական հատվածի փոխանցումավազքը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում:

Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:  Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):      

Նմանատիպ Հոդվածներ

Օլիմպիական խաղերի կրակն արդեն իսկ Ճապոնիայում է

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին