27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ՕՊԷՔ-ը բարելավել Է նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը
Այլ Լուրեր

ՕՊԷՔ-ը բարելավել Է նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) օրական 0,1 միլիոն բարելով նվազեցրել Է 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը՝ այն դարձնելով օրական մինչեւ 8,9 միլիոն բարել. Դրա հետ մեկտեղ, 2021 թվականին սպասվում Է օրական 7 միլիոն բարել պահանջարկի ռեկորդային բարձր աճ: Այդ մասին ասվում Է կազմակերպության հուլիսյան զեկույցում:

«Նավթի համաշխարհային պահանջարկի աճը 2020 թվականին վերանայվել Է օրական 0,1 միլիոն բարելով՝ նախորդ ամսվա գնահատման համեմատությամբ, նվազում կցուցադրի օրական մոտավորապես 8,9 միլիոն բարելով»,-ասվում Է զեկույցում: Այժմ, ՕՊԷՔ-ի կանխատեսման համաձայն, 2020 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 90,72 միլիոն բարել:

Ինչպես պարզաբանվում Է, Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարածաշրջանային (ՏՀԶԿ) տվյալները երկրորդ եռամսյակում բարելավվել են, քան սպասվում Էր սկզբում, ինչը թույլ Է տվել փոքր-ինչ մեղմացնել պահանջարկի կտրուկ անկումը: «2021 թվականին նավթի պահանջարկը, ըստ կանխատեսումների, մասնակիորեն կվերականգնվի ընթացիկ տարվա համեմատությամբ եւ կցուցադրի ռեկորդային բարձր աճ՝ օրական 7 միլիոն բարել»,-գրում Է կազմակերպությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

ԷՄԳ-ն 2020 թվականին նավթի պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել Է մինչեւ օրական 8,1 մլն

Անի Գրիգորյան

Բելառուսը օգոստոսին կնվազեցնի նավթի գնումը ՌԴ-ից

Անի Գրիգորյան

Brent մակնիշի նավթի գինն իջել Է բարելի դիմաց մինչեւ 42,02 դոլար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին