20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101472 By Google Analytics 28.09.2020
Գլխավոր » Ֆեյսբուքի դարում հանրության ակնկալիքներն ավելի բարձր են, սակայն հետաքննությանը ժամանակ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ Գ․ Կուտոյանի մահվան դեպքի մասին
Իրավունք

Ֆեյսբուքի դարում հանրության ակնկալիքներն ավելի բարձր են, սակայն հետաքննությանը ժամանակ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ Գ․ Կուտոյանի մահվան դեպքի մասին

«Եկեք սպասենք՝ քննչական մարմինը տեղեկատվությունը տրամադրի։ Հստակ կարող եմ  ասել, որ մենք բոլորս և՛ իշխանությունը, և՛ համոզված եմ նաև հասարակությունը, հետաքրքրված ենք, որ ամենամանրակրկիտ ձևով  ուսումանսիրվի»,-ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով ինքնասպանության վարկածի մասին, ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ֆեյսբուքի դարում մի քիչ հանրության ակնկալիքներն ավելի բարձր են, որովհետև ակնկալում են, որ արագ արձագանք լպետք է ինի, սակայն հետաքննությանը ժամանակ է պետք, որպեսզի որևիցե սխալ թույլ չտան և նույնիսկ մազի չափ շեղում չլինի, և այս առումով ամբողջ համակարգը աշխատում է, և՛ քննչական մարմիը, և՛ անվտանգության այլ կառույցներ, որպեսզի հետաքննությունը հնարավորինս բաց լինի։

Նա նշեց, որ սեղանին կան վարկածներ, որոնք քննարկում են և կարծում է, որ հանրությանը քայլ առ քայլ կտեղեկացնեն։

Խոսելով նաև այս օրերին համացանցում հնչած ատելության խոսքերի մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց․

«Բնականաբար մտահագություններ կան, և ես կոչ կանեի, որպեսզի բոլորս զսպվածություն ցուցաբերենք, որովհետև սա պատասխանատու պահ է, բռնության և ցանկացած այլ կոչ անընդունելի է, չի կարող բռնության կոչ լինել։ Եվ ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք, որովհետև, երբեմն ողբերգության դեպքում շատերը հաշվի չեն առնում, որ իրենց գրառումները կամ այլ բաներ կարդում են նաև  ընտանիքի անդամներ։ Եվ այս առումով ես բոլորին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել, որովհետև սա ողբերգական դեպք է»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին

Անի Գրիգորյան

«Անհեթեթություն է». ԱԱԽ քարտուղարի խոսնակը՝ Արմեն Գրիգորյանի հնարավոր պաշտոնանկության մասին

Նատա Հարությունյան

Մենք ոչ միայն մեր անկախությունն ենք նվաճել, այլև ծանր պայմաններում ենք ստիպված եղել կերտել մեր ազատությունը. Արմեն Գրիգորյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին