23 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83305.6 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը
Այլ Լուրեր

Ֆրանսաբնակ հայ բժշկի հավաստիացմամբ՝ դիմակ կրելը կարող է նպաստել համաճարակի հաղթահարմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Հայաստան է ժամանել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար, կարծում է, որ դիմակ կրելը, ձեռքերը պարբերաբար ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահպանելը կարող են մեծ դերակատարություն ունենալ համավարակը հաղթահարելու գործում:

Այս մասին Փափազյանն ասաց հունիսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Հպարտ եմ, որ կարողացա այս մեծ առաքելությունն իրականացնելու համար ժամանել Հայաստան և  սատարել մեր գործընկերներին: Պատիվ եմ ունեցել հանդիպելու մի շարք հայ բժիշկների, որոնք շատ կոմպետենտ են, աշխատում են օրնիբուն և այժմ ուժասպառ են»,-ասաց նա:

Փափազյանը կոչ արեց հասարակությանը պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք  շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում:  «Անհրաժեշտ է դիմակ կրել, ձեռքերը պարբերաբար ախտահանել և սոցիալական հեռավորություն պահպանել: Այդ կանոնները կարող են մեզ փրկել և դուրս բերել այս իրավիճակից»,-շեշտեց բժիշկը:

Անդրադառնալով բժշկության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը՝ Փափազյանն ասաց, որ սա դեռ սկիզբն է: Նա հավելեց, որ մեծ սիրով է աշխատում հայաստանաբնակ բժիշկների հետ, կիսվում փորձով:

Հայաստանում հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր25127դեպք, որոնցից13297-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում11254պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է110 571թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված482նոր դեպք և181առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան433(ավելացել է ևս7-ով) դեպք:

Նմանատիպ Հոդվածներ

Ճեպազրույց՝ պարետատան նիստից հետո (ուղիղ եթեր)

Սերինե

Ճեպազրույց՝ պարետատան նիստից հետո (ուղիղ եթեր)

Սերինե

Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ (ուղիղ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին