7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ֆրանսիայի ԱԳ նախարարը մատնանշել է Ղարաբաղում Թուրքիայի ռազմական միջամտությունը
Այլ Լուրեր

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մատնանշել է Ղարաբաղում Թուրքիայի ռազմական միջամտությունը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում:Այս մասին հայտնում է «Ֆրանս24» հեռուստաալիքը:

Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում նախարարը մեղադրել է Թուրքիային այդ միջամտության համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորություն է այն, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը։ Դա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացման»,- նշել է ԱԳ նախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսելՀրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՇուշինԱդրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըԱրցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայիողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծմանԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվելվիրավորվել 80-ից ավելինԱրցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել էոր տիրապետում է լուրջ փաստերի այդ մասինջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետՎարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանըԱյդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել էոր Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նմանատիպ Հոդվածներ

Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Նատա Հարությունյան

Բայդենին կոչ են արել ընտրվելուց հետո վերանայել քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ

Անի Գրիգորյան

Ղարաբաղ է մեկնել ռուսական խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին