18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին
Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետը հայտնել է երկրում COVID-19-ով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին

Ֆրանսիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Ժան Կաստեկսը:

«Ամեն օր արձանագրվում է կորոնավիրուսի շուրջ 2 հազար նոր դեպք, այն պարագայում, երբ երեք շաբաթ առաջ մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը չէր անցնում հազարից»,- ասել է Կաստեկսը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 202 հազար 775 է: COVID-19-ը հաղթահարել է 82,836 հոգի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 հազար 340 մարդ:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19-ի եւս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ Է մահացել

Անի Գրիգորյան

ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլարի դրամաշնորհ

Նատա Հարությունյան

COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ կառավարությանը կհատկացնի 30 մլն եվրո

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին