30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82428.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Ֆրանսիայի վիզաների ծառայության գործունեությունն աստիճանաբար վերսկսվում է
Այլ Լուրեր

Ֆրանսիայի վիզաների ծառայության գործունեությունն աստիճանաբար վերսկսվում է

հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ-ի հունիսի 30-ից վիզաների ծառայությունը աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության կայքից։

Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար`
 ուսում,
 հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական ​շարժառիթով,
 հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:

Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում։

Վիզաների դիմումները ներկայացվում են առցանց`FRANCE-VISAS կայքում:

Վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես հանդիպումների համապատասխան հավելվածի միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում և գործող առողջապահական կանոնների համաձայն`պաշտպանիչ դիմակի կրում, տարածք մուտք գործելուց առաջ այցելուի ջերմաչափում, ֆիզիկական հեռավորության պահպանում, անձնական գրիչի օգտագործում:

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում Attestation de déplacement et de voyage ստուգել, ​​թե արդյոք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա:

Մանրամասները՝ այստեղ

Նմանատիպ Հոդվածներ

Եվրամիությունը կարգելի օտարերկրացիների մուտքը

Սերինե

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ժամանակավոր դադարեցնում է վիզաների ծառայության գործունեությունը

Սերինե

Մարդիկ կարողանում են տոմս գնել, բայց չեն կարողանում վիզայի համար դիմել դեսպանատներ․ Սիսակ Գաբրիելյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին