17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
Աշխարհ

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոր տիպի կորոնավիրուսային վարակից (COVID-2019) մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Օ-դը-Սեն դեպարտամենտի Թվիթերի միկրոբլոգը։
Դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։

Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։

Նմանատիպ Հոդվածներ

190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ

Սերինե

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 190-ի

Սերինե

Եվս 3 դեպք հաստատվեց. Հայաստանում վարակակիրների թիվը հասավ 26-ի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին