23 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107459.2 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով ինը մարդ է ձերբակալվել
Աշխարհ

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով ինը մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում եւս հինգ մարդ Է ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել Էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են հարձակվողի ընտանիքի չորս անդամի՝ նրա ծնողներին, պապիկին եւ 17-ամյա եղբորը:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել Է Էվրյո կոմունայում եւ խուզարկություններ անցկացրել: Դրանից հետո ձերբակալել են եւս հինգ մարդու՝ աշակերտներից մեկի հորը, որը տեսահեռարձակում Էր իրականացրել սոցցանցերում եւ գանգատվել ուսուցչից, այդ տղամարդու ընկերոջը եւ եւս երեք հոգու:

Հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին չարագործը տղամարդուն գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Ենթադրյալ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել Է հարեւան Էրանյի կոմունայում:

Սպանության հետաքննությանը միացել Է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

BFMTV հեռուստաալիքը պնդում Է, որ ենթադրյալ չարագործը կարող Է ծնված լինել Մոսկվայում, նա 18 տարեկան Էր: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Բուայեն Ֆրանսիայի Սենատի խմբակցություններին խնդրել է միանալ ԼՂ անկախությունը ճանաչելու իր առաջարկին

Նատա Հարությունյան

Ֆրանսիայում կստուգեն ավելի քան 50 մուսուլմանական կազմակերպությունների գործունեությունը

Անի Գրիգորյան

Ֆրանսիայի ԶԼՄ-ները հայտնել են Փարիզի մերձակայքում դպրոցի ուսուցչին սպանողի անունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին