27 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » 11 զոհ, 60-ից ավել վիրավոր.Արցախի ՄԻՊ-ը խոսեց Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման մասին
Այլ Լուրեր

11 զոհ, 60-ից ավել վիրավոր.Արցախի ՄԻՊ-ը խոսեց Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մեկնարկած փաստահավաք առաքելության արդյունքները ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ` գլխավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ:

«Փաստահավաք առաքելության արդյունքների հիման վրա պատրաստել ենք միջանկյալ զեկույց: Մեր փաստահավաք առաքելության արդյունքներով քաղաքացիական բնակչությունը լայնորեն ու մասշտաբային կերպով թիրախավորվել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, ինչի հետևանքով առ այսօր արդեն ունենք 11 զոհ` Մարտունու դեպքը ներառյալ, 60-ից ավելի վիրավոր, որից 42-ը մեր արձանագրմամբ լրջորեն վիրավորված անձինք են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով` մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, խաղաղ բնակիչներից ոմանք սպանվել են ԱԹՍ-ների հարվածների հետևանքով:

«Դրանից ենթադրում եմ, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ հրետանիի դեպքում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն հնարավոր է, իսկ հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար` այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա: Այսինքն` ակնհայտ է այս դեպքից և մի շարք այլ դեպքերից, որ քաղաքացիական բնակչությունը թիրախավորվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, ինչը միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,- եզրափակեց Բեգլարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նմանատիպ Հոդվածներ

Հիմքեր չունեմ հավատալու, որ ունենք ավելի քան 600 գերի․ Արցախի ՄԻՊ

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի երկրորդ զեկույցը

Անի Գրիգորյան

Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին