-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115596.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » 13 տոկոսով ավել հարկ է հավաքվել, քան նախորդ տարի․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

13 տոկոսով ավել հարկ է հավաքվել, քան նախորդ տարի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 365,5 մլրդ դրամ։ Այն կազմում է 2020 թվայանի առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 44․8 տոկոսը։ Ընդ որում, ապրիլի 10-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 13,4 տոկոսով կամ 43,2 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 44,8 տոկոսով կամ 113,1 մլրդ դրամով։

Նկատենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտների մասին խորհրդարանում ապրիլի 2-ին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ներկայացրել այդ ժամանակվա տվյալները։

«2019 թվականի բյուջերի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով», -նշել էր ՀՀ վարչապետը։ Այսինքն, թվերը մի փոքր տարբերվում են։ Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել էր կորոնավիրուսի հետևանքով առաջացած անորոշությունները և հույս հայտնել, որ ճգնաժամային պայմաններում կարողանանքնույնքան արդյունավետ որոշումներ կայացնել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Բյուջեն գետնի տակից սարք չէ, որ փողը ոնց ուզես, տպի, տա․ պատգամավորը՝ աջակցություն ակնկալող, բայց հարկ չվճարող գործարարների մասին

Սերինե

Ավելի քան 20 մլն դրամ ճանապարհային հարկ պակաս է վճարվել․ «Ժողովուրդ»

Սերինե

Առաջարկվում է հարկել հանքային ջուրը, գարեջուրը և այլ ապրանքներ. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին