-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116099.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » 16 ընդդիմադիր ուժերի դաշինք չկա, կա ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ռևանշիստների դաշինք․ Անդրիաս Ղուկասյան
Գլխավոր Նորություններ

16 ընդդիմադիր ուժերի դաշինք չկա, կա ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ռևանշիստների դաշինք․ Անդրիաս Ղուկասյան

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը 16 կուսակցությանը ընդդիմություն չի համարում՝ նա նրանց ռևանշիստներ է որակում։ NewArmenia.am-ի հետ զրույցում Ղուկասյանը նշեց՝ 16 կուսակցություն չկա, կա 3 կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, և նրանց միացած ինչ-որ քաղաքական նախաձեռնություններ։

«Ռևանշիստական ուժեր են, այսինքն՝ ուժեր, որոնք Հայաստանում իշխել են երկար ժամանակ, կազմել են քաղաքական համակարգի հենարանը, և ժողովուրդ մերժել է այդ ուժերին։ Մնացածը մարդ կուսակցություններ են, որոնք այս կամ այն ժամանակ ՀՀԿ-ի ցուցակով եղել են խորհրդարանում, հիմա չի կարելի նրանց ներկայացնել առանձին կուսակցություն։ Սա ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ դաշինքն է, իսկ մյուսները նրա համար են, որպեսզի քողարկեն այս փաստը։ Նրանց մեջ կան 3 նորաստեղ] ուժեր՝ Վանեցյանինը, Ղազինյանինy ու Չալաբյանինը, իսկ պայմանական ընդդիմությունն այդ ցուցակում Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Հարությունյանն են, այսինքն՝ վերջին 3-ը գոնե  նախկինում էլ եղել են ընդդիմադիր դիրքում, բայց կրկին մարդ կուսակցություն են»,- մանրամասնեց նա։

Ղուկասյանը կարևոր համարեց գիտակցելը, որ, ինչպես ինքն է որակում, ռևանշիստական ուժերը դեմ չեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլացիայի ծրագրին։ Նրա կարծիքով՝ ընդդիմության հարթակում կանգնած ուժերը պարզապես փորձում են իրենք իրականացնեն այդ ծրագիրը։

«Ո՞ւմ շուրջ են նրանք միավորել՝ Գագիկ Ծառուկյանի՞ , Դաշնակցությա՞ն, ակնհայտ է, որ կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ մենք գործ ունենք ռևանշիստական ուժերի բլոկի հետ, որը փորձում են քողարկել ու անունը դնել նոր ընդդիմություն։ Սա մարդկանց խաբելու հնարք է, որը վկայում է՝ իրենց մոտ կա գիտակցում, որ իրենք իրենց դրոշներով, եթե հանդես գան ու առանց դիմակ լինեն, ապա ազնիվ, արդար ընտրություններում լուրջ հաջողության հասնել չեն կարող։ Այս դաշինքը դուրս չի գալիս ՌԴ-ի դեմ, համաձայնագրի դեմ, այլ առաջարկում է իր ծառայությունը ՌԴ-ին՝ որպես այդ որոշումների կատարող։ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն իրենց պատասխանեց, որ մոտական կես տարին իրենց կարիքը չկա, իսկ Արցախի հետ կապված որոշումների օրինականցնելու գործընթացը ՌԴ -ն մտադիր է իրականացել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Անկախ ամեն ինչից Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ստորագրած Արցախում հրադադարի մասին հայտարարությունը կարելի է ինչ-որ կերպ ի նպաստ ՀՀ-ի դարձնել։ Նա հիշեցրեց, որ եռակողմ հայտարարությունը չի ստացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ-ի և ընդհանրապես միջազգային կառույցների համաձայնությունը։ Ղուկասյանի խոսքով՝ իրավական բազա պետք է ստեղծվի  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարբեր պայմանագրերի ու որոշումների տեսքով։

«Փաշինյանը, որը կանգնել է այս անօրինական ծրագիրը սպասարկելու եզրին, բնականաբար, պետք է սպասարկի ՌԴ-ին, որն էլ շահագրգռված է, որ Փաշինյանը դա բերի ավարտին։ Այս պահին ռևանշիստական ուժերի կարիքը Մոսկվան չի տեսնում, հայ ժողովորդն էլ  ռևանշիստների մեջ, ըստ իս, չի տեսնում ապագա։ Այսօր հայ ժողովրդի համար կարևոր է հասկանալ, թե ինչպես կանգնեցնել, փոխել իրավիճակը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունած կապիտուլացիայից հետո։ Բնական է, որ դա նշված քաղաքական ուժերի ու նրանց կողմից իրականացվող գործողությունների հետ աղերս չունեցող խնդիր է, այդ խնդիրը կապված է ՀՀ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշումը փոխելու հետ։ ՀՀ-ն պետք է գնա դեպի Արևմուտք, պետք է ՌԴ-ի հետ ամփոփի իր հարաբերությունները, ՀՀ-ում պետք  է տեղակայվեն ֆրանսիական զորքեր, ՀՀ-ն պետք է լինի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի գործընկեր տարածաշրջանում։ Միայն այս դեպքում հայերը կկարողանան վերադարձնել Արցախը»,- ասաց քաղաքագետը։

Անդրիաս Ղուկասյանը կապիտուլացիայից փրկվելու ճանապարհը Արմուտքն է համարում, քանի որ համոզված է՝ ՌԴ-ն զբաղված է Արցախն Ադրբեջանին հանձնելով։ Ավելին՝ նա տեսնում է եվրոպամետ ուժերի ՀՀ-ում իշխանության գալու հնարավորություն։

«Եվրոպամետ ուժերը պետք է հստակ ձևակերպեն իրենց տեսլականն ու համախմբվեն այդ դրոշի տակ՝ ՀՀ-ն պետք դիմի ֆրանսիային, որ ֆրասիական զորքերը տեղակայվեն ՀՀ-ում։ Սա է նոր անվտանգության համակարգի մեխը, իսկ այս տարիներին ՀՀ-ն հանդես էր գալիս ՌԴ-ին հավատարիմ ընկեր, այդպես էր քվեարկում ՄԱԿ-ում և ընդհանրապես բոլոր ատյաններում պահում էր ՌԴ շահը, ինչն էլ բերեց այս արդյունքին»,- հավելեց Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է, որ 16 ուժերը  կարողանան գալ ընտրության՝ հաշվի առնելով, որ նշում եք, թե չունեն հանրային աջակցություն, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանը կարող է վերադառնալ «Իմ քայլի» միջոցով։

«ՀՀԿ-ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանի նշանակած բոլոր դատավորները պաշտոնավարում են, Գլխավոր դատախազը մնացել է անփոփոխ, ընտրական հանձնաժողովն ու նախագահը շարունակում են պաշտոնավարել, կառավարության 50 տոկոսը նախկին ռեժիմի ժամանակ աշխատող գործիչներ են։ Չի բացառվում, որ «Իմ քայլը» դաշինքը որոշի հետ տալ իշխանությունը ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն պետական կառավարման համակարգում ունի բավականին հենարան, որ իշխանությունը Նիկոլ Փաշինյանից հետ վերցնի առանց ընտրությունների»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

«Լիդիանի» գործողությունները պարունակում են քրեական բաղադրիչ․ Անդրիաս Ղուկասյան

Նատա Հարությունյան

«Քանի դեռ Թուրքիայից ՀՀ պաշտպանությունը հանձնել ենք ՌԴ-ին, լիովին կախված ենք լինելու այդ երկրի քմահաճույքից». քաղաքագետ

Սերինե

ՄԻԵԴ-ի եզրակացությունն ուժեղացնում է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմին․ Ա․ Ղուկասյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին