22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101052.8 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » 18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար
Իրավունք

18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 18-ամյա բնակչին:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 18-ամյա  բնակիչը, 2019 թվականի սեպտեմբերի 1-ին «Տելեգրամ» սոցիալական կայքում ծանոթանալով «Կես գնով թղթադրամներ»  ձեռք բերելու մասին հայտարարությանը, այդ նպատակով չպարզված հաշվեհամարին փոխանցելով գումար, ստացել է քարտեզի տեսքով ուղեցույց, որից հետո գնացել է Երևան քաղաքի ՀԱԹ թաղամասի շենքերից մեկը և շքամուտքում տեղադրված հաշվիչ սարքերի պահատուփերի վրայից վերցրել 12 հատ 20.000-ական ՀՀ թղթադրամներից բաղկացած ընդհանուր՝ 240.000 ՀՀ դրամ: Նշված թղթադրամներով քաղաքի տարբեր խանութներից գնումներ է կատարել, իսկ մնացածը իրացնելու նպատակով պահել է իր մոտ:

23.10.2019թ. 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 9 հատ՝ 20.000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրեղեն ապացույց են ճանաչվել:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին