Գլխավոր » 1996 թ․-ին ընտրություններին ընդդիմադիրներն ավելի մեծ հնարավորություն ունեին, 1998 թ․-ին՝ Ռ․ Քոչարյանի նախագահ ընտրվելու ժամանակ, ընտրություն չի եղել․ Պ․ Հովակիմյան
Քաղաքականություն

1996 թ․-ին ընտրություններին ընդդիմադիրներն ավելի մեծ հնարավորություն ունեին, 1998 թ․-ին՝ Ռ․ Քոչարյանի նախագահ ընտրվելու ժամանակ, ընտրություն չի եղել․ Պ․ Հովակիմյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը 1996-2000 թվականներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Իրավաբանական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Պատվական Հովակիմյանի հետ զրուցել է 1996 թ․-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Նա անձամբ է ներկա եղել գործընթացներին։

Ըստ Հովակիմյանի՝ 1996 թ․-ին ընտրությունները կազմակեպված են եղել բավականին բարձր մակարդակով, ավելին՝ այդ ժամանակ բարձացվել է վստահված անձանց գործառույթը։ Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում ԿԸՀ կոնկրետ բողոք չի եղել, որը կարող էր խոչընդոտել որևէ թեկնածուի, եղել է 7 դիմում։

«Ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ միշտ ասել է, որ տրված ազատություններից իրենք միշտ օգտվել են։ Իրականում, ընդդիմադիր թեկնածուներին տրված էր ավելի լավ հնարավորություն, քան իշխանությանը։ Վազգեն Մանուկյանն ամենապաշտպանված թեկնածուն էր, ամեն տեղ չորս վստահված անձ ուներ»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Հովակիմյանը շեշտեց, որ մինչ օրս որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե 1996 թ․-ի ընտրություններին որ թեկնածուն կոնկրետ ինչքան ձայն է ստացել։ Պատվական Հովակիմյանի խոսքով՝ ընտրական գործընթացների պատկերը փոխվեց 1998 թ․-ին: Նրա կարծիքով՝ այս ընտրություններին արդեն եկավ թաղային խուժանի օգնությունը։

«Քոչարյանի ժամանակ ընտրություն չի եղել, ընտրությունը մեկնարկել է խախտումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի գրանցման հետ կապված խնդիր կար»,- նշեց Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին