7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54054 By Google Analytics
Գլխավոր » 2-ից մինչև 50 վարձու աշխատակից ունեցող որոշ ընկերություններին միանվագ դրամաշնորհ կտրամադրվի. կառավարությունը հաստատեց 5-րդ ծրագիրը
Տնտեսություն և Բիզնես

2-ից մինչև 50 վարձու աշխատակից ունեցող որոշ ընկերություններին միանվագ դրամաշնորհ կտրամադրվի. կառավարությունը հաստատեց 5-րդ ծրագիրը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառումը, որը զեկուցում էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝  նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի մեկանգամյա աջակցություն առանձին տնտեսվարողներին՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով:

«Այսպիսով միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսվարողները, որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Այս միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ միանվագ օգնության չափը որոշվելու է այս կերպ, որ յուրաքանչյուր ամբողջական 5 աշխատակցի հաշվով յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է:

 «Օրինակ, եթե կազմակերպությունը ունեցել է մեկ աշխատակցի հաշվով 150 հազար դրամ, և ունեցել է 17 աշխատակից, որը երեք ամբողջական հինգ մաս է պարունակում, ապա ստանալու է երեք անգամ 150 հազար դրամ, այսինքն՝ 450 հազար դրամ միանգամյա դրամաշնորհ։ Եթե քսան աշխատակից ունի, կնշանակի չորս անգամ միջին աշխատավարձ, 25-ը՝ հինգ անգամ միջին աշխատավարձ: Իսկ մինչև հինգ աշխատկից ունեցողներին պարզապես միջին աշխատավարձի չափով համամասնորեն վերադարձ է կատարվելու»,-մանրամասնեց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ այս ծրագրի մեջ բացառություններ կան, որոնք չեն կարող օգտվել ծրագրից, դրանք են՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս ծրագրով ասում են, որ այն ընկերություններին, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել աշխատողներին,  ստանում են պետության կողմից դրամաշնորհ:

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարության առաջին ֆինանսական միջոցները կհասնեն այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են սահմանված կարգապահական պահանջներին. Էկոնոմիկայի նախարար

Diana Amirkhanyan

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

Աշխեն

Տիգրան Խաչատրյանը վաղ է համարում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը գնահատականներ տալը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին