30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » «2017-ին «Պրեսստենդի» 350 աշխատակիցներիս ստիպել են մասնակցել ընտրակեղծիքի՝ հօգուտ Արման Սահակյանի». Սարգիս Կեկենյան (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

«2017-ին «Պրեսստենդի» 350 աշխատակիցներիս ստիպել են մասնակցել ընտրակեղծիքի՝ հօգուտ Արման Սահակյանի». Սարգիս Կեկենյան (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am այցելած «Պրեսստենդի» աշխատակից Սարգիս Կեկենյանը պատմեց, թե ինչպես են 2017 թ.-ի խորհրդարանի ընտրության ժամանակ «Պրեսստենդի» 350 աշխատակիցներից անձնագրի պատճեներ պահանջել՝ Գյումրիում հօգուտ այնտեղ առաջադրված ՀՀԿ թեկնածու, «Պրեսստենդի» սեփականատեր Արման Սահակյանի ընտրակեղծարարություն կազմակերպելու համար: Ընդ որում, նախ աշխատակիցներին զգուշացրել են, որ իրենք գնալու են Գյումրիում ընտրության, ապա հրաժարվել են նրանց անձամբ տանելու մտքից, և Գյումրի «ընտրության են գնացել» միայն աշխատակիցների անձնագրերի պատճեները: Իսկ ինքը քվեարկել է Երևանում:

«Եթե չտայինք, մեզ գործից կհանեին»,- պատմեց աշխատակիցը, որը ԱԱԾ ուշադրությունը հրավիրեց իր նշած փաստերին՝ խոստանալով այլ փաստեր ևս հրապարակել:

«Պրեսստենդի» աշխատակցի խոսքով՝ ընկերությունում նաև աշխատանքային խնդիրներ կան, քանի որ ստրկատիրական մոտեցում կա: Աշխատակիցներին ստիպում են 11 ժամ աշխատել՝ 1 ժամ ընդմիջումով, այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրում գրված է, որ իրենք աշխատում են 8 ժամ:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

Անի Գրիգորյան

Գյումրիում հայտնաբերվել է ուսումնական նռնակ

Անի Գրիգորյան

Կառավարությունը Գյումրիին գումար է փոխանցել մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու համար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին