29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » 2017-ի ՀՀԿ-ի ընտրակեղծիքների փաստով «Պրեսստենդի» աշխատակիցը դիմել է ԱԱԾ
Այլ Լուրեր

2017-ի ՀՀԿ-ի ընտրակեղծիքների փաստով «Պրեսստենդի» աշխատակիցը դիմել է ԱԱԾ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Պրեսստենդի» աշխատակից Սարգիս Կեկենյանը երեկ դիմել է ԱԱԾ-ին՝ ներկայացնելով փաստեր 2017-ին ՀՀԿ-ի կողմից իրականացրած ընտրակեղծարարության մասին:

Այս մասին NewArmenia.am-ին ասաց աշխատակիցը՝ ասելով, որ գրավոր դիմում է ներկայացրել և սպասում է ԱԱԾ արձագանքին:

Մեր խմբագրություն այցելելով՝ Սարգիս Կեկենյանը պատմել է, թե ինչպես են 2017 թ.-ի խորհրդարանի ընտրության ժամանակ «Պրեսստենդի» 350 աշխատակիցներից անձնագրի պատճեներ պահանջել՝ Գյումրիում հօգուտ այնտեղ առաջադրված ՀՀԿ թեկնածու, «Պրեսստենդի» սեփականատեր Արման Սահակյանի ընտրակեղծարարություն կազմակերպելու համար:

Ընդ որում, նախ աշխատակիցներին զգուշացրել են, որ իրենք գնալու են Գյումրիում ընտրության, ապա հրաժարվել են նրանց անձամբ տանելու մտքից, և Գյումրի «ընտրության են գնացել» միայն աշխատակիցների անձնագրերի պատճեները:

Իսկ ինքը քվեարկել է Երևանում:

«Եթե չտայինք, մեզ գործից կհանեին»,- պատմեց աշխատակիցը, որը մեր եթերից ԱԱԾ ուշադրությունը հրավիրեց իր նշած փաստերին՝ խոստանալով այլ փաստեր ևս հրապարակել:

«Պրեսստենդի» աշխատակցի խոսքով՝ ընկերությունում նաև աշխատանքային խնդիրներ կան, քանի որ ստրկատիրական մոտեցում կա: Աշխատակիցներին ստիպում են 11 ժամ աշխատել՝ 1 ժամ ընդմիջումով, այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրում գրված է, որ իրենք աշխատում են 8 ժամ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ-ն՝ Լեւոն Սարգսյանի կալանավորման մասին

Նատա Հարությունյան

ԱԱԾ-ն հայտնում է Սևանա լճից ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա բացահայտելու մասին

Անի Գրիգորյան

Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին