10.3 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53358 By Google Analytics
Գլխավոր » 2019թ․-ին արձանագրվել է 2008թ․-ից ի վեր տնտեսական աճի ամենամեծ ցուցանիշը․ ՀՀ վարչապետ
Քաղաքականություն

2019թ․-ին արձանագրվել է 2008թ․-ից ի վեր տնտեսական աճի ամենամեծ ցուցանիշը․ ՀՀ վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7. 6 %, որը բացարձակ թվով կազմում է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այսօր Կառավարության նիստին՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ԱՎԾ նախնական թվերը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փաշինյանը նշեց, որ այնքան է, որքան նախատեսվել ու արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ։

«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7,6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով 2020 թվականին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին