1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116403.2 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » 2020 թվականին եվրոգոտու բյուջեի պակասուրդը համավարակի պատճառով 10 անգամ կավելանա. FT
Այլ Լուրեր

2020 թվականին եվրոգոտու բյուջեի պակասուրդը համավարակի պատճառով 10 անգամ կավելանա. FT

 Եվրոգոտու 19 երկրների բյուջեի միագումար պակասուրդն այս տարի նախորդ տարվա համեմատությամբ տասնապատիկ կավելանա եւ կհասնի 976 միլիարդ եվրոյի կամ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8,9 տոկոսին՝ ճգնաժամի հակազդման համար արտակարգ միջոցների ձեռնարկման պատճառով, ճգնաժամ, որն ռաջացել Է նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: Հոկտեմբեի 19-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթերը:

Եվրոպայի կենտրոնական բանկի տեղեկատվությամբ՝ եվրոգոտու պակասուրդի նախորդ առավելակետը բաժին Էր ընկել 2010 թվականի սկզբին, երբ այս ցուցանիշն աճել Էր ՀՆԱ-ի մինչեւ 6,6 տոկոսը: Այն ժամանակ դա հարուցել Էր ներդրողների անհանգստությունը եւ սրել եվրոյի գոտու ֆինանսական դրությունը: Ներկայիս իրավիճակում, UniCredit ընկերության առաջատար տնտեսագետներից մեկի՝ Մարկո Վալլիի խոսքով՝ «կառավարություններն այլ ընտրություն չունեն, բացի շարունակելուց ծախսել ամենն, ինչ անհրաժեշտ Է տնտեսության օժանդակման եւ երկարաժամկետ վնասի նվազեցման համար»: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, եվրոգոտում համավարակի հարուցած ռեցեսիան իրենից սպառնալիք Է ներկայացնում արժութային միության համար: Անկումը դառնում Է Էլ ավելի խորը, քան սպասվում Էր, եւ եվրոյի գոտու երկրների տնտեսական զարգացման տարբերություններն ավելի Էական են դառնում, ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին