9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » 2020 թ․-ին ՀՀ համար ռուսական գազը չի թանկանա, ինչը ապացուցում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական լինելը․ Գևորգ Պապոյան
Գլխավոր Նորություններ

2020 թ․-ին ՀՀ համար ռուսական գազը չի թանկանա, ինչը ապացուցում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական լինելը․ Գևորգ Պապոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մինչև 2020 թ․-ի ապրիլը գազի գինը չի բարձրանա։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ այս տարվա ընթացքում առհասարակ ռուսական գազի գինը սահմանին ՀՀ-ի համար չի բարձրանա։

Միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ գազի սակագնի բարձացման հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է դիմել, սակայն, դիմելը բարձրացում չի երաշխավորում։

«Գազպրոմ Արմենիան» կարող է նման հայտով տարվա ընթացքում ներկայանալ, որը կարող է ենթադրել, որ ապրիլից հետո կամ որևէ մի ժամանակահատվածում  թանկացում կարող է լինել, սակայն այս պահին չեմ ցանկանում ենթադրությունների մասին խոսել, որովհետև չկա դեռևս հայտ։ Նշեմ նաև, որ հայտ լինելու դեպքում էլ պարտադիր չէ, որ թանկացում լինի, որովհետև հայտը լինելու դեպքում թանկացում լինում է միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն խոստանում է շատ խոշորածավալ ներդրումներ կամ այնպիսի հիմնավորումներ, որոնք արժանահավատ կլինեն։ Հետևաբար, այս պահին չեղած բաների մասին չեմ ցանկանում խոսել, անիմաստ է»,- ասաց նա։

Պապոյանի համար անընդունելի են այն պնդումներ, թե նախկին իշխանությունների օրոք գազի սակագինը ցածր է եղել։ Նա շեշտեց՝ նախկինում երբեք էժան գազ չի եղել, քանի որ այդ «էժան գազի» փոխարեն Հայաստանը վճարել է ռազմավարական օբյեկտներով։ Պատգամավորը հիշեցրեց, որ ՌԴ-ին էին հանձվել Իրան-Հայաստան գազատարը, «Գազպրոմ Արմենիա»-ի մեր մասնաբաժինը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։

«Հանձնված ռազմավարական օբյեկտները նույնպես փող են, ավելին, եթե մենք դրանք ժամանակին տված չլինեինք, ապա մեր էներգետիկ անկախությունն ավելի բարձր մակարդակի վրա կլիներ։ Նույն տրամաբանությամբ հիմա էլ կարող ենք ինչ-որ բան տալ բարդերային տարբերակով, բայց ինչպես նկատել ենք 2019 թ․-ին սահմանին գազի գինը 150 դոլարից դարձավ 165 դոլար, բայց մեր քաղաքացիների համար գինը չբարձացավ։ Սահմանին գազի գնի բարձացումը քաղաքացիների համար սակագնի բարձացմամբ չարտահայտվեց, որովհետև իշխանությունների կամքի շնորհիվ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այդ ծախսը հոգաց, այսինքն՝ դրա դիմաց մեր քաղաքացիները կամ պետությունը չվճարեց, ռազմավարական նշանակության օբյեկտ չնվիրեց»,- ընդգծեց Պապոյանը։

Պատգամավորը լավ հիշում է, որ այսօրվա իշխանության ընդդիմախոսները շտապում էին հայտարարել, որ հայ-ռուսական բանակցությունները, հարաբերությունները տապալված են։ Այսօր նա արձանագրեց, որ հայ-ռուսական բանակցութունները ոչ միայն չեն տապալվել, այլև ամրացվել են գործընկերային ու ռազմավարական հարաբերութունները։

«Հայ-ռուսական բանակցություննեը, միանշանակ, տապալված չեն։ Նկատենք, որ ՀՀ-ի  համար 2020 թ․-ին սահմանին գազի գինը չի բարձրանա, սա ամենամեծ ապացույցներից է, որ հայ-ռուսական հարաբերությունները գործըներկային ու ռազմավարական ամանաբարձր մակարդակի վրա են։ Այսօր էլ ՀՀ-ի համար գազի գինը սահմանին 165 դոլար է, ինչը շուկայական ցածր գներից մեկն է, այնպես որ այս մասով խոսակցություններն անտեղի շահարկումներ են»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Պատգամավորը հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը համարում է առավել քան իրավական

Diana Amirkhanyan

Գազի սակագնի հերթական ոդիսականը

Diana Amirkhanyan

Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ․Գևորգ Պապոյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին