7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » 22 ժամ է, որ Տավուշի մարզում հարաբերական հանգիստ է, գիշերը կրակոցներ չեն հնչել․ Թաթուլ Հակոբյան
Սոցիալական

22 ժամ է, որ Տավուշի մարզում հարաբերական հանգիստ է, գիշերը կրակոցներ չեն հնչել․ Թաթուլ Հակոբյան

«Այս պահին մոտավորապես 22 ժամ է, որ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես և Չինարի բնակավայրերում, որտեղ ընթանում էին փոխհրաձգություններ, հարաբերական հանգիստ է։ Վերջին կրակոցները երեկ են լսվել։ Երեկ՝ կեսօրից հետո, երեկոյան կողմ էլ լսվում էին, բայց շատ ինտենսիվ չէր, գիշերը խաղաղ է եղել, այսօր ժամը 11:00-ն է, հարաբերական խաղաղ է»,- այս մասին NewArmenia.am-ին ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը գտնվում է Տավուշի մարզում։ Վերջինս նշեց, որ մարդիկ այսօր փորձում են հասկանալ իրենց կրած նյութական վնասների չափը։

«Մեկ օր եղել ենք Չինարիում և Մովսեսում, այս պահին Այգեպարից գնում ենք Բերդ։ Նախորդ օրերին ժամեր շարունակ աշխատել ենք»,- ասաց Թաթուլ Հակոբյանը։ Նա վստահեցրեց, որ տավուշցիների մոտ որևէ ընկճվածություն չկա. «Իհարկե, կա որոշակի մտահոգություն, որովհետև մարդիկ չգիտեն` երբ որ կրակում են, այդ ռումբը կընկնի իրենց տան վրա, թե ոչ։ Բայց ասել, թե  մարդիկ խուճապի մեջ են, ո՛չ, բացարձակապես խուճապ չկա։ Ավելին ասեմ, երեկ հրետակոծության հետևանքով վնասված Այգեպար գյուղի էլեկտրական գծերը այս պահի դրությամբ գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, այսինքն՝ մարդիկ վերադառնում են խաղաղ կյանքի»։

Դիտարկմանը` այսինքն՝ վնասները շատ արագ վերականգնվո՞ւմ են, Հակոբյանն ասաց․ «Որոնք հնարավոր է, այո՛, բայց օրինակ՝ կա մեկ տուն, որը նկարել ենք, բավականին վնասվել է, արկերը տան մեջ են ընկել, և մենք չգիտենք, թե քանի այսպիսի տներ կան»։

Հակոբյանն ասաց, որ եթե զգան` կրակոցները դադարել են, կվերադառնան Երևան, ամեն ինչ կախված է իրավիճակից, հետևաբար հստակ որևէ բան ասել հնարավոր չէ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզում ջրամատակարման խնդիրը լուծելու համար մի շարք ծրագրեր են իրականացվում

Նատա Հարությունյան

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

Սերինե

«Մադրիդյան փաստաթուղթը, այո, կարող է լինել բանակցությունների հիմք»․ Թաթուլ Հակոբյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին