21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » 260 մլրդ պարտքը վերցվում է ընթացիկ ծախսերի համար, ոչ թե ճգնաժամով պայմանավորված խնդիրները լուծելու համար․ Ադոնց
Հարցազրույցներ

260 մլրդ պարտքը վերցվում է ընթացիկ ծախսերի համար, ոչ թե ճգնաժամով պայմանավորված խնդիրները լուծելու համար․ Ադոնց

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մեր երկրի նկատմամբ նկատելի վստահություն կա, և 260 մլրդ դրամի պարտք վերցնելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նախարարի խոսքով, բյուջեի դեֆիցիտի մեծացումը ներառում է պարտքի ներգարվումը։ Նրա խոսքով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի վրա բյուջեից տրամադրվել է 150մլրդ դրամ։

Տնտեսագետ Կարեն Ադոնցը NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ պարտքը վերցվում է բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար և խնդիրը կայանում է նրանում, որ պետական բյուջեի ծախսային մասը ծավալային առումով չի փոխվել․ «Ապրիլին 17,2 տոկոս տնտեսական անկում, մարտին՝ 4,9 տոկոս, հետագայում էլ ենթադրում եմ, որ տնտեսական անկումը կշարունակվի որոշակի առումով, բայց պետական բյուջեի ծախսերը չեն փոխվել։ Բնական է, քանի որ կա անկում, քիչ եկամուտներ են լինելու և առաջանալու է բյուջեի դեֆիցիտ, այդ դեֆիցիտը ծածկելու համար ներգրավվում են 260մլրդ դրամի լրացուցիչ միջոցները»,-ասաց նա։

Տնտեսագետի մեկնաբանմաբ, եթե տնտեսությունն անկում է ապրում, իսկ պարտքերն ավելանում են, այսինքն ՀՆԱ-ն անկում է ապրում, իսկ արտաքին և ներքին պարտավորություններն ավելանում են, բնական է, որ դա թուլացնում է պետության հուսալիությունը՝ հետագայում էլ վարկ վերցնելու համար և որպես տնտեսություն էլ  դա բեռ է անկախ նրանից, թե ինչ պայմաններով է տրված պետք է սպասարկել այդ պարտքը՝ վճարել տոկոսները, հետագայում էլ մայր գումարը։

«Սովորաբար պարտքը վերցնում են, երբ կա տնտեսական զարգացում, այինքն քո պարտքը նպաստում է զարգացմանը։ Տվյալ դեպքում այս պարտքը նրա համար է, որ ծածկի բյուջեի ընթացիկ ծախսերը»,-ասաց նա։

Ադոնցի խոսքով այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի հետևանքով տուժել էին՝ մեկ կամ ամիս ու կես չէին աշխատել, աջակցության ծրագրերով արդեն տրվեց որոշ գումարներ, իսկ հետագայում դեռ կտեսնենք ինչ զարգացման ծրագրեր են նախատեսվում, բայց այստեղ խոսքը գնում է այն մասին, որ տնտեսությունն անկում է ապրել և  բյուջետային մուտքերը պետք է ինչ-որ ձևով համալրել, իսկ ծախսերը չեն նվազեցվում․ «Այսինքն այդ պարտքը վերցվում է ընթացիկ բյուջետային ծախսերի համար, ոչ թե կորոնավիրուսով կամ ճգնաժամով պայմանավորված խնդիրները լուծելու համար»։

Մեր հարցին՝ արդյո՞ք գործուղումներ չեղարկելը չի համարվում նվազեցում՝ տնտեսագետը նշեց, որ դրանք մեծ ծավալներ չեն և աննշան են բյուջեի ծախսատարության առումով․ «Խնդիրը նրանում է, որ բյուջեի հիմնական ծախսային կառուցվածքը չի փոխվում։

Այն հարցին՝ պարգևավճարները և՞ս քիչ ծավալ են կազմում՝ Ադոնցն ասաց, որ տարբեր գնահատականներ կան․ «Սկսած 15մլրդ-ից մինչև 21մլրդ դրամ, որը մեծ ծավալ է կազմում, բայց սա դիտարկվում է ոչ թե պարգևավճար, այլ աշխատավարձ, և հետագայում այս հարցը կլուծեն, որ վերջանա այս պարգևավճարների հարցը՝ լինի աշխատավարձ և վերջ»։

Մենք նաև ճշտող հարց ուղղեցինք տնտեսագետին, թե բյուջեից ո՞ր ծախսերն արժեր կրճատել, ինչին ի պատասխան նա ընդգծեց, որ մեր խնդիրը ոչ թե կրճատելն է, այլ արագ տեմպերով տնտեսությունը զարգացնելը, որպեսզի հարկային մուտքերն ավելանան․ «Կրճատելու բան էլ չունենք, եթե կրճատելու հնարավորություն ունենայինք կարելի էր թոշակներն ու նպաստները բարձրացնել։ Ինչ վերաբվերում է վերցվող պարտքին՝ այսօր չի դրված նման խնդիր, որ այդ 260 մլրդ դրամի պարտքը ներդրվի տնտեսության զարգացման հարցում, միայն 150 մլրդ-ի մասով է այդ խոսակցությունը գնում»,-եզրափակեց Կարեն Ադոնցը։

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին