Գլխավոր » 27 մարդ բերման է ենթարկվել «Իսկ հետո մենք պարեցինք» կինոնկարի ցուցադրման դեմ ակցիաների ընթացքում
Աշխարհ

27 մարդ բերման է ենթարկվել «Իսկ հետո մենք պարեցինք» կինոնկարի ցուցադրման դեմ ակցիաների ընթացքում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ոստիկանության կողմից 27 մարդ է բերման ենթարկվել Թբիլիսիում և Բաթումիում «Իսկ հետո մենք պարեցինք» կինոնկարի ցուցադրման դեմ բողոքի ակցիաների ընթացքում,- հաղորդում է «apsny.ge» կայքը:

Մի քանի հարյուր մարդ` տարբեր ծայրահեղ ազգայնական խմբերի առաջնորդներ և կողմնակիցներ, նոյեմբերի 8-ի երեկոյան հավաքվել են «Ամիրանի» կինոթատրոնի մոտ, որպեսզի ձախողեն վերոնշյալ կինոնկարի պրեմիերան: Վրացական պարի անսամբլի մենակատարների սիրավեպի մասին պատմող այդ կինոնկարը նրանք անվանում են «գեյ քարոզ»:

Պրեմիերայից մեկ ժամ առաջ արմատականները փորձել են մտնել կինոթատրոն` հաղթահարելով ոստիկանության արգելապատնեշը: Ապա նրանք տարբեր իրեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ, ագրեսիվ վարք են դրսևորել հանդիսատեսների նկատմամբ:

Բողոքի գործողություններ անցկացվել են Թբիլիսիի ևս չորս կինոթատրոնների, ինչպես նաև Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնի մոտ: Բայց եթե մայրաքաղաքում ծայրահեղ ազգայնականների և հոգևորականության ներկայացուցիչների գործողությունները առավելապես խաղաղ բնույթ են կրել, ապա Բաթումիում ամբոխը փորձել է ներխուժել կինոթատրոնի շենք: Բոլոր ակցիաներն ավարտվել են կեսգիշերն անց:

Ընդհանուր առմամբ Թբիլիսիում բերման է ենթարկվել 24, Բաթումիում` 3 մարդ:
Չորս դեպքերով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել: Թբիլիսիի Կոստավա փողոցում տուժել է երկու ոստիկան, նրանք հոսպիտալացվել են: Վնասվել է ոստիկանության հաշվեկշռում գրանցված ավտոմեքեման:

Կինոնկարի ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին