6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108988.8 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » 29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը. Արսեն Թորոսյանի ուղերձը
Այլ Լուրեր

29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը. Արսեն Թորոսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքի խոսքն Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

29 տարի առաջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով ընտրեց դժվարություններով լի այս ճանապարհը:

Միասնության ամենավառ, անկասկած, ամենաճիշտ ուղին վերահաստատվեց 2 տարի առաջ` մեր հպարտ ու պահանջատեր ժողովրդի շնորհիվ, երբ հայտարարեցինք, որ մենք ենք մեր ներկայի ու գալիքի տերը, որ կարող ենք ստեղծել ու արարել, պատասխանատվություն կրել մեր քայլերի ու որոշումների համար:

Այսօր դժվարին օրեր ենք ապրում` կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված, սակայն, վստահ եմ, որ կրկին միահամուռ ուժերով կարող ենք հաղթահարել նաև այս մարտահրավերը:

Մաղթում եմ մեր ժողովրդին առողջություն ու բարեկեցություն մեր անկախ և ինքնիշխան հայրենիքում:

Նմանատիպ Հոդվածներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը

Նատա Հարությունյան

Արսեն Թորոսյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Նատա Հարությունյան

Արսեն Թորոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՀՀ ԱՆ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին