-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116115.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » 3000-4000 մարդը 17 կուսակցության համար քիչ է, ընդդիմության թիկունքը թույլ է
Կարևոր

3000-4000 մարդը 17 կուսակցության համար քիչ է, ընդդիմության թիկունքը թույլ է

Արցախում պատերազմն ավարտված է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի պատերազմի հրադադարի մի համաձայնագիր, որը բավականին ծանր ընկալելի է։ Այս փաստը ընդդիմադիրներին օգնեց պահանջել իշխանության հրաժարականը։ Թեպետ, 17 կուսակցությունը պատերազմի օրերին էլ հրաժարականի պահանջ էին դնում՝ հատկապես այն ժամանակ, երբ ռազմադաշտում հայկական կողմը նահանջ էր ունենում, ավելին՝ նրանցից ոմանք պատերազմի թեժ պահին էլ ՀՀ-ում ռազմական հեղաշրջման կոչեր էին անում։

Ի վերջո, այսօր 17 կուսակցության հանրահավաքը կայացավ։ Հանրահավաքը թեժ սկսեց՝ ոստիկանության ուժերը բերման էին ենթարկում հանրահավաքի առաջնորդներին, հանրային դեմքերին՝ պատճառաբանելով, որ երկում ռազմական դրություն է, հանրահավաքն էլ արգելված է, սակայն հանրահավաքը կայացավ, նրանց համախոհները եկան Ազատության հրապարակ, որոշ ժամանակ անց բերման ենթարկվածներն էլ նրանց միացան։

Համախոհներ             

Ազատության հրապարակում հավաքվեց մոտ 4000 մարդ, նրանց մեջ էին նաև արցախահայեր, որոնք որևէ կուսակցության անդամ չէին։ 17 կուսակցություն՝  4000 մարդ, փաստվում է՝ ընդդիմության թիկունքն ամուր չէ։ Եթե 17 կուսակցությունների շարքից հեռացնում ենք մարդ կուսակցություններին ու կրակված փամփուշտներին, միևնույն է, նրանց մեջ մնում են, օրինակ՝  ԲՀԿ-ն ու ՀՅԴ։ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանի 2-րդ ամենամեծ քաղաքական ուժն է, այսինքն՝ մոտ 84 տոկոս լեգիտիմ իշխանությանը հաջորդողը, 3000 հազարն առնվազն նրա աջակիցները պետք է լինեին։ ՀՅԴ մեկ դարից ավել է  գոյություն ունի, ունի ստաբիլ էլեկտորատ, իսկ 3-4 հազարի մեջ նրանք չերևացին։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես 17-ի շարքում է։ Մեկ անգամ չի խոսվել նրա վարկանիշի բարձր լինելու մասին, ավելին՝ համեմատվել է 84 տոկոս լեգիտմություն ունեցող վարչապետ Փաշինյանի վարկանիշի հետ։ Ինչևէ, Վանեցյանի բարձր վարկանիշը գոնե այսօր չերևաց։

Դեռևս չենք անդրադառնում, որ այսօր մամուլում եղան հրապարակումներ, թե գործարարները կամ նախկին քրեաօլիգարխիկ պատգամավորները ստիպել են իրենց աշխատակիցներին մասնակցել ցույցերի։ Դեռևս չենք խոսում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքը գործարար է ու ավանդաբար իր կազմակերպած բոլոր ցույցներին նրա աշխատակիցներին ստիպում է մասնակցել։

Արցախի հողերի հանձման հետ կախված խնդրում 17 կուսակցության կողմից 4000 մարդ համախմբելը թիվ չէ։

Հանրահավաքի թեզեր

Վարչապետի հրաժարական, արտախորհրդարանական ընտրություններ, Փաշինյանի՝ Արցախի հրադադարի հետ կապված համաձայնագրի չեղակում․ սրանք հանրահավաքի կազմակերպիչների թեզերն են։ Հանրահավաքային ելույթներում շեշտվում էր՝ իրենց խնդիրն իշխանության գալը չէ, այլ Դադիվանքում ու Շուշիում աղոթելու հնարավորությունը չկորցնելն է։ Հիմա սա ամեն հայի երազանքն է, գոնե Շուշին թշնամուց պոկելը, որի համար հայն ամենի հետևից կգնա, թալանը կների, ամեն ինչ կանի։ Սակայն ինչպե՞ս հարցի պատասխանը չկա, քանի որ 17 կուսակցությունը չի առաջարկում ճանապարհային քարտեզ, թե ինչպես է չեղարկվելու հողերի հանձման համաձայնագիրը։ Հայտարություններում ձև կա Արցախը պահելու, բայց նրանց գործնական օրակարգում այդ ձևը բացակայում է։ Շատ հեշտ է խաղալ մարդկանց հուզականության դաշտում, իսկ գործնական քայլեր առաջարկել՝ դժվար, եթե ոչ անհնար։ Սա է ապացուցել Արցախյան խնդրի զարգացման պատմությունը։

Ավելին՝ ընդդիմադիր ԼՀԿ-ն հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը որևէ կապ չունի Արցախում ստեղծված իրավիճակի կամ այդ իրավիճակում փոփոխություն մտցնելու հետ, առաջարկել է արտահերթ նիստ, որի օրակարգը կապ չունի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթի հետ, իսկ արտահերթ նիստի օրակարգը եղել է վարչապետի հրաժարականի գործընթացը։

Ստացվում է՝ Արցախի անկումը, Հայաստանի պարտությունը լայն միջանք է բացել նախկինների համար իշխանության գալու։ Մերժվածները մերժում են ընտրվածին, քանի հարմար պահն է՝ շեշտելով, որ առաջին 4 օրերին լուծում կարող է տրվել, բայց ինչպես հարցի պատասխանը բացակայում է։

Արմեն Պետրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

Անի Գրիգորյան

Արցախի հողերի համար ցույց անող Հանրապետականն ու Բարգավաճը չեն մասնակցել պատերազմին. Վանեցյանի վաշտը մասնակցել է 9 օր

Սերինե

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին