14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » 42 մլն դոլարի խոտանված զենքի գործը քննում է ԱԱԾ-ն
Իրավունք

42 մլն դոլարի խոտանված զենքի գործը քննում է ԱԱԾ-ն

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ին հասած տեղեկությամբ՝ ՊՆ-ի համար 42 մլն դոլարի անպիտան զենքի և այդ գումարի փաստացի փոշիացման առթիվ քրգործը քննում է ԱԱԾ-ն: Նշենք, որ քրգործի մասին Սյունիքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ասելով. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»: 

Արդեն գրել ենք, որ մեր տեղեկությամբ՝ խոտանված զինտեսակը գնվել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ Ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Այդ ժամանակ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը: Զինատեսակը էլեկտրոնային ռադիոլոկացիոն համակարգ է, որը կիրառվում է հետախուզության ժամանակ, դիտարկվում է նաև որպես հակաօդային պաշտպանական զինատեսակ: 

Մեզ հասած տեղեկությամբ՝ այս դեպքով մեղադրյալներ կան, սակայն գործը քննող ԱԱԾ-ն դեռ չի պատասխանել մեր գրավոր հարցերին՝ տեղեկությունը ճշտելու համար:

Մ.Խ.

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ-ն հայտնում է կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին

Diana Amirkhanyan

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով

Սերինե

ԱԱԾ-ն՝ Գագիկ Բեգլարյանի դեմ քրգործի և հետախուզում հայտարարելու մասին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին